Հայ ազգային կոնգրես խմբակցությունն այս տարվա հունվարի 23-ին կրկին շրջանառության մեջ է դրել Մարտի 1-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրենքի նախագիծը, գրում է «Հայկական ժամանակը»։ Թերթի փոխանցմամբ՝ դրա տակ ստորագրել են ՀԱԿ բոլոր 7 պատգամավորները։
«2008թ․ մարտի 1-2-ին Երևան քաղաքում 10 անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, ՀՔԾ-ի ու գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին», – այդպես է կոչվում օրինագիծը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում