հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ԱԺ նախագահը կարող է «վրեժ լուծել» Փոստանջյանից․ վերջինս կարող է հիշեցնել Ծառուկյանի օրինակը

ԱԺ նախագահը կարող է «վրեժ լուծել» Փոստանջյանից․ վերջինս կարող է հիշեցնել Ծառուկյանի օրինակը

Հունվարից ԱՄՆ-ում ուսանող ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջև առաջիկայում կարող է նոր բախում լինել, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ պատգամավորը 5-6 ամիս բացակայելու իրավունք չունի, և Հովիկ Աբրահամյանը կարող է հեշտորեն «վրեժ լուծել» «Ժառանգություն» խմբակցության ղեկավարից:

«Փոստանջյանի բացակայությունը հարգելի համարելու բացառիկ մենաշնորհ ունի միայն ԱԺ նախագահը, եթե պատգամավորը 2 ամիսը մեկ դիմում գրի` խնդրելով իր բացակայությունը հարգելի համարել», – գրում է թերթը:

«Հրապարակ»-ը նշում է, որ Փոստանջյանը, իր հերթին, կարող է հիշել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի օրինակը, ով ամիսներով չի ներկայացել նիստերին, և նրա բացակայությունը համարվել է հարգելի։