«Դեմ ենք Մաքսային միությանը», «Վերջ տվեք օլիգարխիային» վերտառությամբ պաստառներով պրահայաբնակ մի խումբ հայեր երեկ բողոքի ակցիա են անցկացրել Չեխիայի նախագահական պալատի դիմաց, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Նշենք, որ Չեխիայում պաշտոնական այցով գտնվում է Սերժ Սարգսյանը։
Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիայի ժամանակ ասել են, որ հավաքվել են իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Հայաստանի առջև ծառացած խնդիրների՝ արտագաղթի, գործազրկության, սահմանային կրակոցների վերաբերյալ:
«Ազատությունը» նշում է, որ Չեխիայում բնակվող հայերին մտահոգում է նաև Հայաստանի նախագահի՝ Մաքսային միությանը անդամ դառնալու որոշումը: Նրանք կարծիք են հայտնել, որ առանց հայաստանցիներին հարցնելու չէր կարելի նման որոշում կայացնել:
Լուսանկարը՝ President.am