Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հարստությամբ չի զիջում եղբորը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Դեսպան Սարգսյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից պարզվում է, որ նա ունեցվածքը կուտակել է հայկական դրամով, դոլարով, եվրոյով և չինական յուհանով։ Նա իր հաշվին ունի 15 մլն դրամ, 85 հազար ԱՄՆ դոլար, 7 հազար եվրո և 20 հազար յուհան (մոտ 1.4 մլն դրամ)։ Բացի դա՝ դեսպանը հայտարարագրել է երեք անշարժ գույք և 10 մլն դրամ արժողության «Ակուրա» մակնիշի մեքենա։ Եվ այս ունեցվածքը նա կուտակել է տարեկան 31,7 հազար դոլար աշխատավարձով ու մոտ 1.5 մլն դրամ կենսաթոշակով, նշում է թերթը։
«Հետաքրքիրն այն է, որ Արմեն Սարգսյանը հայտարարագրի Ա2 մասում, որտեղ նշվում են բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ արյունակցական կապի մեջ գտնվող պաշտոնատար անձանց անունները, չի նշել եղբոր՝ Տիգրան Սարգսյանի մասին։ Ի դեպ, վերջինս էլ իր հերթին չի մատնանշել, որ հարազատ եղբայրը ՉԺՀ-ում ՀՀ դեսպանն է», –գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում