Խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն», որ այսօր որոշում են կայացնելու Ազգային ժողովում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հարցի վերաբերյալ, վարչապետի սեփական թեկնածու չունեն, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Համենայնդեպս մեր թղթակցի հետ զրույցում հրաժարվել են կոնկրետ անուններ շրջանառել։ Ինքը՝ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեր հարցին՝ ինչպես է վերաբերվում իրեն անվստահություն հայտնելու այս գործընթացին, երեկ իր մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանի միջոցով փոխանցել է հետևյալը. «Առաջին անգամ չէ, երբ ընդդիմությունը փորձում է օգտագործել այդ գործիքը, ինչը նրանց իրավունքն է»», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում