Home / Տեսանյութեր / Բագրատյանն առաջարկում է գուշակել՝ որ պաշտոնյան պետք է հրաժարական տա

Բագրատյանն առաջարկում է գուշակել՝ որ պաշտոնյան պետք է հրաժարական տա

Ազգային վիճակարգրական ծառայության տվյալների համաձայն, 2014 թվականին տնտեսական աճը 2013-ի համեմատ կազմել է 1.8%։ Այս փաստի վրա ուշադրություն է դարձրել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նա նշում է, որ իր տվյալներով 1993 թվականից ի վեր սա երկրորդ վատագույն ցուցանիշն է:

«Ավելի վատ միայն 2009-ի հունվարին՝ -0.7%։ Տնտեսության այս ողորմելի վիճակին զուգահեռ ծաղկում է ֆինանսական ոլորտը։ Օրինակ, 2013-ին ՀՀ բանկային համակարգն իր շահույթը 2012-ի համեմատ ավելացրել 65%-ով, դրանից մեկ տարի առաջ այդ թիվը շուրջ 80 տոկոս էր։ 2009-ին, երբ տնտեսության անկումը կազմեց 14.1% (ըստ վարչապետի – 18.5%) բանկերի շահույթի հավելաճը կազմեց 53.5%։ Հիմա ինչ եմ ասում։ Հանկարծ նախագահը վարչապետի հրաժարականը չպահանջի։ Դա որ գնաց՝ ի՞նչ ենք անելու։ Բայց ինչ որ մեկը պետք է հրաժարական տա։ Գուշակեք ո՞վ», – գրել է Հրանտ Բագրատյանը։