Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնում ներքին հետաքննություն է սկսվել՝ բացահայտելու համար, թե ով է «Հրապարակ» օրաթերթին հայտնել այն մասին, որ շոու-բիզնեսի աստղերը բեմադրել են իրենց արյունը հանձնելու ակցիան։ Թերթի երեկվա համարում գրվել է, որ հեռուստատեսությամբ ցուցադրվել է, թե ինչպես են Ավետ Բարսեղյանը, Սոֆի Մխեյանը, Մկոն, Էմմին, Նազենի Հովհաննիսյանը արյուն հանձնում կենտրոնում բուժվող քաղցկեղով հիվանդ երեխաների համար, սակայն դա իրականում դա բեմադրություն է եղել։
Իր այսօրվա համարում «Հրապարակ»-ը գրում է, որ բուժքույրերի նկատմամբ ճնշումներ են սկսվել։ Թերթը նշում է նաև, որ այն պահին, երբ աստղերն արյան հանձնում էին բեմադրում, նույն սենյակում են եղել նաև այլ դոնորներ, և վերջիններս նույնպես ականատես են եղել «շոուին»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում