Երեկ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել առողջապահության նախարարությունում Սերժ Սարգսյանի և աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նախարար Դերենիկ Դումանյանը խոսքի մեջ վրիպել է և Սարգսյանին դիմել է «պարոն վարչապետ»-ով, ինչը վերջինիս դուր չի եկել, և նա մոտավորապես ասել է. «Երևի շատ ես շփվում վարչապետի հետ»։
«Բայց Դումանյանի հուզմունքը փոխանցվել է նաև աշխատակիցներին, որոնցից մեկն էլ Սերժ Սարգսյանին դիմել է «պարոն նախարար»-ով», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում