Ապրիլի 6-ին Մոսկվայի Կրելմի պետական պալատում կայանալու է Armenia Music Awards LEGENDS 2014 ամենամյա 9-րդ ազգային մրցանակաբաշխությունը, որին հրաժարվել է մասնակցել ամերիկացի երգչուհի Շերը։
Ինչպես նշում է news.am-ը, 2014 թվականի մրցանակների բոլոր հավակնորդներն այնպիսի մարդիկ են, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել հայկական մշակույթում, ինչպես նաև այն քարոզել են Հայաստանի սահմաններից դուրս:
Հրավիրված աստղերից Շերը հրաժարվել է Մոսկվա գալ՝ ի նշան Ուկրաինայի, մասնավորապես՝ Ղրիմի հարցում Վլադիմիր Պուտինի քաղաքականության դեմ բողոքի:
Որպես 2014 թվականի մրցանակաբաշխության պատվավոր թեկնածուներ հրավիրված են Արթուր Գրիգորյանը, Իրինա Ալեգրովան, Ջիվան Գասպարյանը, Մալխասը, Դավիթ Թուխմանովը, Հովհաննես Չեքիջյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ռոզի Արմենը, Ռուբեն Հախվերդյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Ստաս Նամինը, Շառլ Ազնավուրը:
Լուսանկարը՝ chernews.blogspot.com