Home / Հայաստան / Քաղաքացին իր վրա է վերցրել հանցագործությունը՝ ոստիկանության բաժնում խոշտանգվելով․ փաստաբան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքացին իր վրա է վերցրել հանցագործությունը՝ ոստիկանության բաժնում խոշտանգվելով․ փաստաբան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2011 թվականի հունիսի 14-ին քաղաքացի Արման Դավթյանին կնոջ և ընկերոջ հետ բերման են ենթարկվել Մաշտոցի ոստիկանության բաժին։ Ինչպես eTV-ի հետ զրույցում նշում է Արման Դավթյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը, բաժնում Դավթյանի վրա հոգեբանական ճնշում են գործադրել, ապա ծեծի ենթարկել, խոշտանգել, որի հետևանքով նա ինքնախոստովանական ցուցմունք է գրել՝ իր վրա վերցնելով գողության դեպքը։

Ռևազյանի խոսքով՝ գործում առկա է մեկ այլ խախտում՝ ազատությունից ապօրինի զրկելը, քանի որ քաղաքացիներին բաժին են տարել հունիսի 14-ին, իսկ դատարանի՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը կայացվել է 4 օր անց՝ հունիսի 18-ին։ 

Մանրամասները՝ տեսանյութում․