Home / Տեսանյութեր / ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս եկավ, բայց Բաղդասարյանը չի լքում կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ»

ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս եկավ, բայց Բաղդասարյանը չի լքում կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ»

Թեև նախօրեին ՕԵԿ-ը հայտարարեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին, սակայն ՕԵԿ նախագահ, Անվտանգության խորհդրի քարտուղար Արթուր Բաղդասարյանը չի շտապում լքել կառավարական ամառանոցները, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Թերթն ընդգծում է, որ Բաղդասարյանն այն եզակի պաշտոնյան է եղել, ով 2008թ․ ԱԽՔ պաշտոնը զբաղեցնելուց հետո, չնայած կառավարական ամառանոցներում առկա «ազատ տների», իր նոր տունն է կառուցել տվել, այն էլ՝ բավական շքեղ:

«Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում են, որ այժմ Բաղդասարյանը դժվարանում է բաժանվել այդ տնից:

ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանը թերթի հարցին ի պատասխան հաստատել է, որ Բաղդասարյանը դեռ բնակվում է կառավարական ամառանոցներում, սակայն հստակ պատասխան չի տվել, թե արդյոք նա այնտեղից դուրս կգա, և երբ:

Միսակյանի խոսքով՝ բոլոր հարցերի պատասխանները կտա Արթուր Բաղդասարյանն իր ասուլիսում։