ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը աշխատանքի չի ներկայանում, ինչը նախարարությունում կապում են այն բանի հետ, որ արդեն իսկ հաստատապես որոշված է, որ նա չի վերանշանակվելու նախկին պաշտոնում։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ Հարությանյանը իշխող վերնախավի երկարակյացներից է, արդեն տասը տարի նախարարի կարգավիճակ ունի. 2004-07 թվականներին եղել է քաղաքաշինության, իսկ 2007 թվականից բնապահպանության նախարար։