Home / Հայաստան / «Հայռուսգազարդ»-ի ավելի շատ հարկ վճարելը տխրելու առիթ է․ «ՀԺ»

«Հայռուսգազարդ»-ի ավելի շատ հարկ վճարելը տխրելու առիթ է․ «ՀԺ»

Երեկ հրապարակված առաջին հազար հարկատուների ցանկի առաջին տեղում «Հայռուսգազարդն» է, որն այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում վճարել է մոտ 17.7 միլիարդ դրամ, ինչն անցած տարվա ցուցանիշը գերազանցում է 4 մլրդ. դրամով: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` նշելով, որ դա ավելի շատ տխրելու, քան ուրախանալու առիթ է տալիս:

«Խնդիրն այն է, որ «Հայռուսգազարդ»-ի անունով վճարված հարկերի մի զգալի մասը իրականում վճարում են սպառողները, որոնց մատակարարվող գազի սակագնում արդեն իսկ ներառված է ավելացված արժեքի հարկը: Այլ կերպ ասած՝ այդ հարկերը գնում են մեր՝ սպառողներիս գրպանից: Անցած տարվա հուլիսին սպառողներին մատակարարվող գազի սակագինը կտրուկ աճելու արդյունքում, նույնքան կտրուկ աճեց այդ սակագնում ներառված ԱԱՀ-ի չափը: Եվ «Հայռուսգազարդի» հաշվեկշռում է գտնվում Հայաստանի խոշորագույն ՋԷԿ-երից մեկը՝ Հրազդանի 5-րդ բլոկը: Անցած տարվա հուլիսին Հայաստանում շեշտակի բարձրացավ նաև էլէներգիայի սակագինը, որի մեջ նույնպես ներառված է ԱԱՀ-ն, և որը նույնպես վճարում ենք մենք՝ սպառողներս», – գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում