ՀՀ ֆինանսների նախարարությունը վերապահումներ ունի ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած 2014 թվականի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ։ Այդ վերապահումները ֆիննախը կներկայացնի կառավարության այսօրվա նիստում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«ՀԺ»-ն ընդգծում է, որ նախարարությունը չի հավատում ԿԲ-ի այն կանխատեսումներին, թե այս տարի կարձանագրվի 5.8 տոկոս տնտեսական աճ։ Այս ցուցանիշը ֆիննախը գնահատել է որպես «լավատեսական»։
Ըստ նախարարության` ԿԲ-ի կանխատեսումները չափազանցված են 1-ից 1.5 տոկոսով։
«Այսինքն՝ եթե ԿԲ-ն իրականացնի իր մշակած դրամավարկային քաղաքականությունը, ապա տնտեսական աճը 2014-ին կկազմի 4.3-ից 4.8 տոկոս։ Եվ սա հաշվի առնելով՝ ֆիննախը առաջարկելու է վերանայել ԿԲ-ի մշակած դրամավարկային քաղաքականությունը և իրականացնել «ընդլայնողական» քայլեր, այսինքն՝ խթանել տնտեսական աճը, որը, սակայն, կհանգեցնի բարձր գնաճի», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում