Հունիսի 2-ին լրանալու է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանի (Շերիֆ)՝ պատգամավորության մանդատից հրաժարականի դիմում ներկայացնելու օրը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այդ առնչությամբ թերթի հետ զրույցում ասել է. «Արդեն որոշում կա, որ Գրիգորյանին փոխարինելու է Տիգրան Ներսիսյանը (Հրազդանի հացի գործարանի տնօրեն), և, ըստ սահմանված կարգի, եթե 15 օրվա ընթացքում Գրիգոր Գրիգորյանը հետ չվերցնի դիմումը, ԱԺ-ն համապատասխան կարգով արձանագրություն կուղարկի ԿԸՀ և 5-օրյա ժամկետում նոր պատգամավորը կստանա իր պատգամավորական մանդատը»:
Թերթն ընդգծում է, սակայն, որ, ըստ ԲՀԿ համամասնական ցուցակի, Գրիգորյանին ԱԺ-ում պետք է փոխարիներ ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը, ինչի կապակցությամբ եզդիական հասարակական կազմակերպությունները հանդես էին եկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ուղղված հայտարարությամբ։
«Բայց ԲՀԿ-ի որոշումից պարզվում է, որ Ծառուկյանը լավ էլ հուսախաբ է անում: Ստացվում է, որ ԲՀԿ-ին երբ պետք էր եզդիների ձայները՝ նրանց ներկայացուցչին ցուցակ են ընդգրկել, սակայն հիմա երբ եկել է փոխհատուցելու պահը, մանդատը «հաց տվողին» են տալիս»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում