հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Գյումրիում անօթևաններին անհրաժեշտ է դուրս բերել հակահիգիենիկ շինությունից, ահազանգում է ՀԿ-ն

Գյումրիում անօթևաններին անհրաժեշտ է դուրս բերել հակահիգիենիկ շինությունից, ահազանգում է ՀԿ-ն

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն հերթական անգամ ահազանգում է․ Գյումրու նախկին «Լենտեքստիլ»-ի գործարանային կիսաքանդ հանրակացարանում տիրող վիճակի մասին:

Տարածած հաղորդագրության մեջ ՀԿ-ն նշում է, որ այսօր հրատապ անհրաժեշտություն է հակահիգիենիկ պայմաններով այդ շինությունից այնտեղ պատսպարված անօթևան ընտանիքներին օր առաջ դուրս բերելը, թեկուզև նրանց տրամադրելով այլ ժամանակավոր կացարաններ, իսկ այդ նախկին գործարանային հանրակացարանը պետք է հողին հավասարեցվի:

«Նախկին գործարանային հանրակացարան կոչվող շինությունում բնակվող անօթևան ընտանիքներն ու հատկապես երեխաները պարբերաբար տառապում են վարակիչ հիվանդություններով: Խնդիրն այն է, որ այդ շինությունը զուրկ է կոմունալ-կենցաղային բոլոր պայմաններից, այդ թվում՝ կոյուղուց, ջրից, և անգամ կտուրից: Բնակիչները որպես աղբանոց և զուգարան օգտագործում են նույն շինության և նույնիսկ նույն հարկի լքված սենյակներն ու շենքի քանդված մասը», – գրում է «Շիրակ կենտրոնի» կայքը:

Շենքի ներկայիս վիճակը երևում է ՀԿ-ի ներկայացված տեսանյութում։