Անցյալ գիշեր Նուբարաշենում դանակահարված Վանուշ Ալեքսանյանը վիրահատվել է․ նրա վիճակը կայուն ծանր է, հայտնել են «Էրեբունի» բժշկական կենտրոնից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, 22-ամյա Աելքսանյանին հիվանդանոց էին տեղափոխել Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի բակից։ Նրան դանակահարել է Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը, ով, ըստ կայքի, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր որդին է:
Օսիպյանը, սակայն, News.am-ի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունը՝ պնդելով, թե դանակահարողն իր ազգականը չէ: