Home / Հայաստան / Գաղթականությունը հայ ժողովրդի արյան մեջ չէ․ «Հայկական ժամանակ»

Գաղթականությունը հայ ժողովրդի արյան մեջ չէ․ «Հայկական ժամանակ»

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը համամիտ չէ վերջերս պարբերաբար հնչող այն տեսակետի հետ, թե գաղթականությունը հայ ժողովրդի արյան ու մենթալիտետի մեջ է, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Եգանյանը համոզված է, որ Հայաստանի ողջ պատմության ընթացքում արձանագրվել է ընդամենը երեք զանգվածային արտագաղթ։ Առաջինը, ըստ նրա, եղել է Բագրատունիների թագավորության անկումից հետո՝ 11-րդ դարում, երկրորդը՝ Հայոց ցեղասպանությունից հետո, իսկ երրորդն արդեն մերօրյա Հայաստանում։

«Մնացած ժամանակների միգրացիոն հոսքերը էապես չեն տարբերվել այլ ժողովուրդների դրսևորած միգրացիոն հոսքերից», – ասում է ժողովրդագիրը։ Հայաստանի Երրորդ Հանրապետությունից, ըստ Եգանյանի, արտագաղթել է բնակչության ավելի քան 25 տոկոսը․ «Պնդումները, թե հայը գաղթական է, դա նրա արյան մեջ է, իրականությանը չեն համապատասխանում։ Հայը ենթարկվում է ընդհանուր օրենքներին, իրողություններին, վարվելակերպի նորմերին»։

Մանրամասները՝ թերթի ասյօրվա համարում