Այսօր՝ հունիսի 19-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հայտարարել է, որ Մաքսային միության տարածքում չեն արգելվելու կեդերը, հարթ տակացուով կամ բարձրակրունկ կոշիկները։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն՝ հղում կատարելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցչին։
Հանձնաժողովի ներկայացուցիչն ասել է, որ պատգամավոր Օլեգ Միխեևի առաջարկած փոփոխությունների՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում հայտնվելու հնարավորությունները զրոյական են։ Նախ դրանք պետք է դիտարկվեն Առողջապահության նախարարության կողմից։ Միայն դրանից հետո են նման նախաձեռնությունները դիտարկվում այլ մարմինների՝ Հանձնաժողովի խորհուրդի կողմից, որի կազմի մեջ մտնում են Մաքսային միության անդամ երեք երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) փոխվարչապետները։
Բացի դա, ԵՏՀ ներկայացուցիչը նշել է, որ իրենք Միխեևից նամակ չեն ստացել։ «Հնարավոր է՝ նա նամակը միայն լրագրողներին է ցույց տվել, հնարավոր է՝ ընդհանրապես մտափոխվել է»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ Միխեևն առաջարել էր Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում ընդգրկել բժշկական օրթոպեդիկ նոր պահանջներ կոշիկների վերաբերյալ։ Նոր պահանջները հնարավորություն էին տալիս արգելել հարթ տակացուներով, ինչպես նաև բարձրակրունկ կոշիկների ներմուծումը ՄՄ անդամ երկրներ։