Home / Հայաստան / Բանտում ապրանքի մի մասը չեն գտել․ ՀՔԾ-ն քրգործը վարույթ է ընդունել

Բանտում ապրանքի մի մասը չեն գտել․ ՀՔԾ-ն քրգործը վարույթ է ընդունել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգումների հետևանքով պարզվել է, որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից մատակարարված ապրանքը պայմանագրով ամրագրված ծավալից քիչ է եղել։ Այս մասին ասված է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության մեջ, որը վարույթ է ընդունել ՀՀ ոստիկանության Երևանի Էրեբունու քննչական բաժնում 212-րդ հոդվածի հատկանիշներով (Սպառողին խաբելը) հարուցված քրեական գործը:

Համաձայն պաշտոնական վարկածի, նախաքննությամբ պարզվել է, որ Քրեակատարողական վարչության և անհատ ձեռնարկատիրոջ միջև կնքված պայմանագրի համաձայն` վերջինիս կողմից «Վարչության կենտրոնական պահեստ է մատակարարվել ՔԿՀ-ներում օգտագործվող անհրաժեշտ նյութական արժեքներ»։ Ստուգումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ «անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրամադրված արտադրանքի ծավալը պայմանագրով սահմանված չափից էականորեն քիչ է»:

ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ նշված չէ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ինչպես նաև մատակարարված ապրանքների տեսակն ու կորուստի չափը։