Մի խումբ քաղաքացիների հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորություններն անցնելը, որը զուգորդվում է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ օգտագործելով) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ նշված է, որ քաղաքացիները հաղորդումներ են տվել այն մասին, որ 2014 թվականի հունիսի 23-ին Երևանի Սարյան փողոցի թիվ 22-րդ հասցեում մասնակցել են բողոքի ակցիային, որի ժամանակ նշված վայրում ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված բռնության հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ:
ՀՔԾ-ի կողմից նախապատրաստված նյութերի համաձայն՝ հունիսի 23-ին Երևանի տարբեր բժշկական հաստատություններ բուժօգնության են դիմել քաղաքացիներ, ովքեր հայտարարել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը Երևանի Սարյան փողոցում իրականացված բողոքի ակցիայի ժամանակ` նշված վայրում ծառայություն իրականացրած ոստիկանների կողմից կիրառված բռնությունների արդյունքում: Կատարվում է նախաքննություն: