Home / Հայաստան / Վրաստանն ու Եվրամիությունը 2016 թվականից կանցնեն առանց մուտքի արտոնագրի ռեժիմին

Վրաստանն ու Եվրամիությունը 2016 թվականից կանցնեն առանց մուտքի արտոնագրի ռեժիմին

Վրաստանն ու Եվրամիությունը 2016 թվականից կանցնեն առանց մուտքի արտոնագրի ռեժիմին։ Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին։

«Այժմ մենք գտնվում ենք վիզային ազատականացման գործողությունների երկփուլ ծրագրի առաջին փուլի եզրափակիչ շրջանում ու հուսով ենք, որ արդեն աշնանը անցում կկատարենք երկրորդ փուլին, իսկ մեկ տարուց էլ պակաս ժամկետում հույս ունենք կայացնել ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմի վերաբերյալ որոշում։

Ինչ վերաբերում է իրականացմանը, ապա ամենապահպանողական հաշվարկներով, [ռեժիմը] կսկի գործել 2016 թվականի սկզբներից»,- մասնավորապես, ասել է Պետրիաշվիլին։

Հիշեցնենք, որ Վրաստանի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 27-ին՝ Բրյուսելում, ի տարբերություն Մոլդովայի, սակայն, Վրաստանի հետ ոչ վիզային ռեժիմ մտցնելը Բրյուսելը հետաձգել էր։