Երեկ երեկոյան՝ 22։30-ի սահմաններում, Վրաստանի տարածքում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով երկրի արևելյան հատվածը մի քանի ժամ զրկված է եղել էլեկտրաէներգիայից։ Գիշերը էլէներգիայի մատակարարումը վերակագնվել է։ Ինչպես հայտնում է Georgia Online-ը, այս պահին Վրաստանը էլեկտրաէներգիա է ստանում երկու հարևան երկրներից։
Վրաստանի էներգետիկայի նախարար Քախա Քալաձեն շնորհակալություն է հայտնել Հայաստանին օգնության և էլեկտրաէներգիայի մատակարարման համար։ Նշենք, որ վթարի պատճառով երեկ Հայաստանի և Վրաստանի սահմանին մոտ 4 ժամ կանգնել է Երևանից Բաթումի ուղևորվող գնացքը, տեխնիկական խնդիրներ են ունեցել նաև ավտոմեքենաներին սպասարկող սահմանային կետերը։
«Վրաստանի պետական էլեկտրահամակարգեր» ընկերության ղեկավար Սուլխան Զումբուրիձեն հայտնել է, որ այժմ ընթանում են վթարի վերացման աշխատանքները։
Epress.am Լուրեր Հայաստանից