Հայաստանյան «Սի-փի-էս» (CPS) ընկերությունը հերքում է, թե բանակցում է իրեն պատկանող բենզալցակայանների ցանցը ռուսաստանյան «Ռոսնեֆտին» վաճառելու շուրջ։ Այս մասին ասված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։
Իր աղբյուրների վրա հղում կատարելով՝ ընկերության բենզալցակայանների հնարավոր վաճառքի մասին երեկ գրել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը։
««CPS»–ը ո՛չ «Ռոսնեֆտի», ո՛չ էլ որևէ այլ կազմակերպության կամ անհատի հետ նման գործարքի շուրջ չի բանակցում և մտադրություն էլ չունի բանակցելու։
…«CPS»–ը հեղուկ վառելիքի շուկայում իր գործունեությունից հրաժարվելու նպատակ չունի։ Ավելին՝ մենք աշխատում ենք զարգացման և ընդլայնման ուղղությամբ», – մասնավորապես, ասված է ընկերության կողմից տարածած հայտարարության մեջ։