Սիրիահայ բժիշկ Բողոս Աղոյանին (լուսանկարում) Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի ազգականների կողմից ծեծի ենթարկելու «հերոսությունն» անպատիժ մնաց շնորհիվ մարզպետ Սարգիս Սահակյանի, ով քաղաքապետի հովանավորն է, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով՝ մարզպետն Աղոյանին իր մոտ է կանչել և բացատրական աշխատանքներ տարել, ինչից հետո բժիշկը հետ է վերցրել ոստիկանություն ներկայացրած հաղորդումը:
«Հրապարակ»-ը հիշեցնում է, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոցում աշխատող 41-ամյա սիրիահայ սրտաբան Բողոս Աղոյանին օգոստոսի 20-ին հիվանդանոցի բակում ծեծի էին ենթարկել Թալինի քաղաքապետի բարեկամները: Վիճաբանությունը, որը վերածվել էր ծեծկռտուքի, մեքենայի կայանման պատճառով էր եղել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ azatutyun.am