ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել 147 միլիոն դրամ տրամադրել Հայաստանի տարբեր մարզերում գտնվող մի շարք համայնքներում խնդիրների լուծման համար։
Մասնավորապես, գործադիրը կարևորել է սահմանամերձ Չինարի համայնքի տարածքի առավել վտանգավոր հատվածներում բնակչության տեղաշարժի անվտանգության ապահովման հենապատի կառուցման, դպրոցի պատուհանների վերատեղադրման, Այգեձոր համայնքի ոռոգման ջրատարի կառուցման և ջրատարի ամրացման համար գաբիոնե հենապատի կառուցման խնդիրները: Բացի դա, կառավարությունը նշել է, որ հրատապ լուծում են պահանջում մարտի 30-ի ուժեղ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում առաջացած խնդիրները` Ծակքարի դպրոցի մասնակի, Սևանի հիվանդանոցի մասնաշենքերից մեկի, Այրք համայնքի միջնակարգ դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքի նորոգումը: