Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում ու Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում երեկ՝ սեպտեմբերի 21֊ին, անցկացվել են Խաղաղության երթեր՝ ընդդեմ Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների։
Grani.ru կայքը նշում է, որ «Ռուսաստանի դիտորդների միության» ներկայացուցիչների տվյալներով՝ Մոսկվայում արտոնված խաղաղության երթին մասնակցել է 26100 մարդ։ Ոստիկանության տվյալներով՝ երթին մասնակցել է 5 հազար մարդ։ Երթի կազմակերպիչ «Համերաշխություն» շարժման անդամ Պյոտր Ցարկովը «Deutsche Welle»֊ի հետ զրույցում հայտնել է, որ Մոսկվայի երթին մասնակցել է շուրջ 100 հազար մարդ։
Նովոսիբիրսկում խաղաղության երթը ցրվել է ոստիկանության աշխատակիցների ու սադրիչների կողմից։ Եկատերինբուրգում բերման է ենթարկվել երթի կազմակերպիչներից մեկը։ Երթի հկառակորդները Մոսկվայում փակցրել են «Դավաճանների երթ» (Марш предателей) պաստառը։
Սանկտ Պետերբուրգում կազմակերպիչներին չի հաջողվել ակցիան համաձայնեցնել իշխանությունների հետ, ու երթն ընթացել է ժողովրդական հավաքի ձևաչափով։