հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կառավարությունը մոտ 2 միլիոն դոլար է հատկացրել պետպաշտոնյաների բնակարանների համար․ «Ժողովուրդ»

Կառավարությունը մոտ 2 միլիոն դոլար է հատկացրել պետպաշտոնյաների բնակարանների համար․ «Ժողովուրդ»

Չնայած հայաստանցի տարբեր տրամաչափի պաշտոնյաները հաճախ հայտարարում են, որ պետական միջոցները սուղ են, ՀՀ կառավարությունը պետական պաշտոնյաների համար պետբյուջեի միջոցով՝ հարկատուների հաշվին, բնակարաններ գնելու համար գումաներ ունի, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթն ընդգծում է, որ հոկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը 754 միլիոն 805 հազար դրամ է հատկացրել (մոտ 1 միլիոն 820 հազար դոլար) մի քանի գերատեսչությունների աշխատակիցներին բնակարաններ գնելու համար։ Մասնավորապես, ԱԱԾ֊ին հատկացվել է 139 միլիոն 244 հազար դրամ, ոստիկանությանը՝ 348 միլիոն 862 հազար, դատախազությանը՝ 52 միլիոն 401 հազար դրամ, ՊՊԾ֊ին՝ 118 միլիոն 856 հազար դրամ, ՀՔԾ֊ին՝ 30 միլիոն 687 հազար դրամ և Ֆինանսների նախարարությանը՝ 74 միլիոն 753 հազար դրամ։