Դատապարտյալների հիվանդանոցում նախնական վարկածով սրտի կաթվածից մահացել է դատապարտյալ, 54-ամյա Վահե Հովնանյանը: Այս մասին Epress.am-ին հայտնել է Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով՝ դատապարտյալը գանգատներ էր ունեցել և վերջին շրջանում բուժում էր ստանում:
Հովնանյանը դատապարտված էր հարկերից խուսափելու և շորթում կատարելու մեղադրանքով: Նա պատիժը կրում էր 2014 թվականի մայիսից:
Գոռ Ղլեչյանի խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: