Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի՝ փետրվարի 4֊ին, կարգադրել է փոփոխություններ մտցնել «Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում, համաձայն որի՝ այդ երկրի քաղաքացիները 14 տարին լրանալուն պես պարտավոր կլինեն «քաղաքացու երդում» տալ։
Ադրբեջանի ղեկավարի կայքը հայտնում է, որ նույն դրույթը վերաբերելու է նաև 14֊ից բարձր մարդկանց, ովքեր ընդունում կամ վերականգնում են քաղաքացիությունը։
Երդումը տրվելու է պետական լեզվով ու ունենալու է հետևյալ բովանդակությունը․ «Ես (Ազգանուն, Անուն, Հայրանուն)՝ որպես Ադրբեջանի քաղաքացի, չեմ կրում որևէ պատասխանատվություն որպես այլ պետության քաղաքացի։ Պարտավորվում եմ հավատարիմ լինել ԱՀ Սահմանադրությանն ու օրենքներին, հավատարիմ ծառայել ադրբեջանական պետությանը, կանգնել Ադրբեջանի անկախության, ինքնավարության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը, հարգել ավանդույթներն ու մշակույթը»։
Երդմնակալության արարողություններն անկացվելու են տոնական մթնոլորտում՝ պետական դրոշի մոտ։ Երդվելիս անհրաժեշտ է ձեռքը դնել Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության վրա։
Երդվողներից յուրաքանչյուրն ստորագրելու է փաստաթուղթ, որն այնուհետև պահվելու է գործադիր իշխանության համապատասխան մարմնում։