Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքը նախատեսվում է ընդյալնել մինչև 70 հեկտարի և անցնել բաց եղանակով արդյունահանման: Այս հարցը քննարկվել է Արմանիս համայնքում հրավիրված հանրային լսումների ժամանակ մարտի 24-ին, տեղեկացնում է «Հայաստանի Օրհուս կենտրոններ» կազմակերպության կայքը:
Ընկերությունը չի ներակայացրել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փաստաթուղթ՝ պատճառաբանելով, որ այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա:
Գյուղացիները, սակայն, դժգոհել են նաև ներկայումս գործող հանքի շահագործումից:
Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ռոստոմ Քոչարյանը նշել է, որ շուրջ 10 տարի հանքը գործում է, բայց Ստեփանավանը բնապահպանական վճարներից ոչ մի լումա մասհանում չի ստացել. Արմանիսի հանքը միայն վնասում է Ստեփանավանի զբոսաշրջության զրգացմանը, անասնապահությանը, հողագործությանը: Գյուղացիների խոսքով՝ Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքը շահագործող ընկերությունը պարբերաբար աղտոտում է Ձորագետ գետը, թունավոր հանքաթափոնները թափում է չնախատեսված վայրերում` ընդհուպ դպրոցի բակում, այդ թափոնակույտերի վրա խաղում են երեխաները: