Արագածոտնի մարզի Արգինա համայնքում մայիսի 23-ին տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է բերքի 80 տոկոսը: Այս մասին այսօր ԱԺ-ում պետբյուջեի հաշվետվության ժամանակ հայտարարել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Նրա խոսքով՝ կարկուտն ավելի քիչ՝ մինչև 30 տոկոս վնասներ է հասցրել այն համայնքներում, որտեղ գործում են հակակարկտային կայաններ:
Ընդհանուր առմամբ, կարկուտը վնասներ է հասցրել մարզի 7 համայնքներում: Սահակյանը նշել է, որ կարկուտից հետո ավելի է կարևորվել հակակարկտային կայանների կառուցումը, և բարերաների կողմից ներդրումներ են կատարվել 5 կայան կառուցելու համար: Մարզպետը, սակայն, բարերարների անունները չի նշել։
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին տեղացած կարկուտի հետևանքով վնասներ են կրել նաև Արարատի մարզի մի շարք համայնքներ, մասնավորապես, Նարեկը, Վարդաշենը, Քաղցրաշենը: