Հեպատիտ B-ով հիվանդներին զարգացած երկրներում, նույնիսկ Ռուսաստանում բանակ չեն տանում, «Հրապարակ» օրաթերթում գրում է Սյուզան Սիմոնյանը։ Դա վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որը բերում է դեղնախտի կամ այլ ծանր պաթոլոգիաների, սակայն Հայաստանում հեպատիտ B-ով հիվանդները զորակոչվում են։
Սիմոնյանի հետ զրույցում Բժշկական համալսարանի պրոֆեսոր Լյուդվիգ Նանիջանյանն ասել է, որ դեմ է՝ հեպատիտ B-ով հիվանդները զորակոչվեն։
«Պետք է փոխել օրենքը։ Լրացուցիչ մեկ այլ հիվանդություն, հեպատիտ B-ով հիվանդի դիետայի խանգարումը կամ խմիչքի օգտագործումը կարող են սրել և բարդացնել այս հիվանդությունը։ Կարող է և ոչինչ չլինել, եթե հետևողականորեն զբաղվեն, հետևեն հիվանդության ընթացքին, դիետան պաշտպանեն։ Բայց դիետայի նույնիսկ թեթև խախտումը կարող է բերել լուրջ բարդությունների։ Մինչև լյարդի ցիռոզի կարող է հասցնել», ֊ ասել է բժիշկը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում