Այսօր ժամը 18։00-ին էլէներգիայի թանկացման դեմ պայքարող հազարավոր քաղաքացիներ կրկին հավաքվել են Ազատության հրապարակում, չնայած առավոտյան նրանց նստացույցն աննախադեպ դաժանությամբ ցրել էին ոստիկանական ուժերը։
20:00-ի սահմաններում մարդիկ շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ կրկին, ինչպես և երեկ երեկոյան, հանդիպել են ոստիկանական պատնեշին։
Մարինա Մկրտչյանի ֆոտոշարքը Ազատության հրապարակից և Բաղրամյան պողոտայից։