ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, 2011 թվականի տարեսկզբին զինդատախազ նշանակվելով, մինչ տարեվերջ 39 միլիոն դրամի եկամուտ է կուտակել: Այս մասին գրում է Iravaban.net-ը:
Ընդ որում՝ այդ գումարից 35 միլիոն դրամը նա հայտարարագրել է որպես նվիրատվություն:
«Այս նույն տարվա ընթացքում կրկնապատկվել են նաև Գևորգ Կոստանյանի կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի դրամական միջոցները: Նա հայտարարագրել է 5 միլիոն դրամ որպես աշխատավարձ: Լիլիթ Կոստանյանը ևս մեծ դրամական նվերներ է ստացել՝ 100 հազար դոլարի չափով:
2012 թվականին Կոստանյանի ընդհանուր եկամուտը կազմել է 26.5 միլիոն դրամ, ինչից միայն 3.5 միլիոն դրամն է աշխատանքի դիմաց վճարված եկամուտը:
Ի տարբերություն Գևորգ Կոստանյանի, ով 2 ավտոմեքենա է վաճառել, նրա կինը 2012-ին գնել է 26.5 միլիոն դրամ արժողությամբ TOYOTA LAND CRUISER 200 մեքենա»,- ասված է սկզբնաղբյուր կայքում: