Հոկտեմբերի 6-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ֊ում մահացել է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ, կալանքի տակ գտնվող Էդիկ Ավագյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Ավագյանի մահվան պատճառը քաղցկեղն է եղել։
Կալանավորը մեղադրվում էր իր կնոջը՝ Մելանյա Ավագյանին սպանելու մեջ։ Ինչպես տեղեկացնում է թերթը, 2014 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 15։00-ի սահմաններում, Ավագյանն իր տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելով կնոջ հետ, վերջինիս դանակի 14 հարված է հասցրել։ Դրանից հետո տղամարդը բնակարանի դուռը ներսից փակել է և վնասել նաև ինքն իրեն։ Ավագյանի գործը դատարան էր ուղարկվել 2015 թվականի հունիսի 11֊ին, մի քանի դատական նիստեր արդեն կայացել էին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում