Հայաստանի ողջ կարողությունը կենտրոնացած է մեկ բնակավայրում՝ Երևանում։ Այս եզրակացության է գալիս «Ժողովուրդ» օրաթերթը՝ վերլուծելով պաշտոնական վիճակագրության արդյունքները։ Այսպես, 2015 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանի խանութների միջոցով իրականացված առևտրի 76 տոկոսը բաժին է ընկնում սուպերմարկետներին, իսկ ընդհանուր առևտրի ավելի քան 85 տոկոսն իրականացվել է Երևանում։
9 ամիսների ընթացքում խանութներում իրականացվել է 670 միլիարդ 543 միլիոն դրամի առևտուր, որից ավելի քան 12 հազար փոքր խանութներին բաժին է ընկել ընդամենը 161 միլիարդ 760 միլիոն դրամը։
«Մարզերը թաղված են աղքատության մեջ։ Օրինակ, Սյունիքի մարզում ընթացիկ տարում իրականացվել է ընդամենը 4 միլիարդ 668 միլիոն դրամի առևտուր։ Սյունիքը, ըստ պաշտոնական տվյալների, ունի 140 հազար բնակիչ, այստեղ միջին աշխատավարձը հանրապետությունում ամենաբարձրն է, իբր անգամ Երևանին է գերազանցում՝ կազմելով 251 հազար դրամ», ֊ նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում