Դեկտեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման հակառակորդի հրետակոծության հետևանքով դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում է ստացել ԼՂՀ ՊԲ զինծառայող, 20֊ամյա Վարազդատ Իշխանի Խաչատրյանը: Այս մասին հայտնում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը։
Համաձայն պաշտոնական հաղորագրության, գնդակոծության և հռթիռակոծության ընթացքում ադրբեջանական կողմն օգտագործել է ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետեր, ինչպես նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք։