2026 թ. մայիս 28, հինգշաբթի
Դեռահասները ալեկոծում են Ֆրանսիան․ ոստիկանը ներողություն է խնդրել

Դեռահասները ալեկոծում են Ֆրանսիան․ ոստիկանը ներողություն է խնդրել

Մարդիկ ներխուժում են Փարիզի կենտրոնի թանկարժեք խանութներ։ Էլիտար այդ փողոցը Լուվրի և Տյուիրլի պարտեզի մոտ է գտնվում։

Պուտինի խելագարը

Պուտինի խելագարը

«Զինված մարդիկ փորձում են որոշել, ով է ումից իշխանություն խլելու: Ժողովուրդ, որպես քաղաքականության սուբյեկտ, երկրում չկա՛»

Բաքուն արգելում է ժամկետային զինվորների մարմինները տեղափոխել Հայաստան

Ստեփանյանը հերքել է Բաքվի պնդումները, թե երկու զոհված զինծառայողները Հայաստանի զինված ուժերից էին․․․

Ոստիկանները դուխով ծեծում ու նվաստացնում էին տասնյակ մարդկանց

Ոստիկանները դուխով ծեծում ու նվաստացնում էին տասնյակ մարդկանց

Սենյակներից, միջանցքներից անընդհատ խլեշ, գոռոցներ ու խփելու ձայներ էի լսում։ Մի հատ աշխույժ ոստիկան կար, որը խեղդում էր ինձ...

Ղարաբաղում 4 զինվորական է սպանվել․ բանակցությունները շարունակվում են

Ղարաբաղի խորհրդարանը դիմել է Վաշինգտոնում գտնվող Հայաստանի պատվիրակությանը և պահանջել դադարեցնել բանակցությունները

Վաշինգտոնում բանակցում են, Ղարաբաղում ու Երասխում՝ կրակում

Վաշինգտոնում բանակցում են, Ղարաբաղում ու Երասխում՝ կրակում

Վաշինգտոնում մեկնարկած եռօրյա բանակցությունների ֆոնին Ստեփանակերտն ու Բաքուն մեղադրում են միմյանց հրադադարը խախտելու մեջ։ Երևանից հայտարարում են՝ ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են Երասխում կառուցվող հայ-ամերիկյան գործարանի վրա։ ականներ են արձակել Մարտակերտի ուղղությամբ 21։00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական են արձակել Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի, ժամը 21:30-ի սահմանում՝ մեկ ական Ճանկաթաղի ուղղությամբ՝ գրել է Ղարաբաղի պաշտպանության բանակը։ «Հայկական կողմը կորուստներ չունի»։ Ավելի վաղ Ստեփանակերտից հաղորդել են, որ Ժամը 19:40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Մարտակերտի շրջանի ուղղությամբ, կիրառվել է նաև ականանետ։ Հրադադարի խախտման մասին տեղեկացվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ «Ադրբեջանի ԶՈւ-ն հրադադարը հերթական անգամ խախտել է այն հատվածում, որտեղ հունիսի 22-ին հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը», - հավելել է Ղարաբաղի ՊԲ-ն։ Բաքուն վիրավոր ունի «Ժամը 20:05-ին հայկական կողմը գնդակոծել է Աղդամի շրջանի Գալայչըլար գյուղի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող Բաքիրով Ալի Շյուքյուր օղլին», - գրել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։ Վիրավորի հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում՝ հավելել է Ադրբեջանի ՊՆ-ն՝ շարունակելով․ «Ադրբեջանական ստորաբաժանումները պատասխան միջոցներ են ձեռնարկել նշված ուղղությամբ»։ Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել է Բաքվի պնդումը, թե ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: կրակում են Երասխի գործարանին Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է՝ ժամը 13:15-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Երասխում կառուցվող հայ-ամերիկյան գործարանի ուղղությամբ։ Կառուցապատող ընկերությունը՝ «GTB Steel Eraskh»-ը, հրապարակել է կրակոցների կադրերը, որոնցում երևում է՝ ինչպես են գնդակոծվում մետալուրգիական գործարանի շինհրապարակում աշխատող մեքենաները։ Շինարարները դուրս են գալիս, նրանց մի մասը փորձում է թաքնվել մեքենաների հետնամասում, մի մասը վազում է դեպի պատը։ Արդեն երկու շաբաթ է՝ հայկական կողմը պարբերաբար հաղորդում է Երասխում (Նախիջևանի սահմանից մոտ 800 մետր հեռավորության վրա) կառուցվող գործարանի ուղղությամբ կրակոցների մասին։ Հունիսի 14-ին այնտեղ վիրավորվել են շինարարներ՝ Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը։ Հետագայում օտարերկյա դիվանագետներ էին այցելել տեղանք։ Գնդակոծությունները, սակայն, շարունակվել են։ Վաշինգտոնում բանակցում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մեկնել են Վաշինգտոն։ Ժամը 14։00-ին սկսվել է ԱՄՆ պետքարտուղարի և ՀՀ արտգործնախարարի հանդիպումը, 40 րոպե անց՝ պետքարտուղարի և Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը։ Ժամը 18։00-ին Արարատ Միրզոյանը, Էնթոնի Բլինքենը և Ջեյհուն Բայրամովը եռակողմ բանակցություններ են վարել։ Քիչ առաջ մեկնարկել է նաև Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը։ Արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունները երեք օր են տևելու՝ մինչև հունիսի 29-ը։ Օրակարգը չի հրապարակվել, վաշինգտոնյան նախորդ բանակցությունների բովանդակության մասին կարելի է կարդալ այստեղ։ Բլինքենի հետ երկկողմ հանդիպումներից հետո Երևանն ու Բաքուն հանդես են եկել հաղորդագրություններով։ Հայաստանի արտգործնախարարությունից տեղեկացրել են՝ հանդիպման ընթացքում «կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը․․․ մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ․․․ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը․․․»։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդել է՝ կողմերը քննարկել են «խաղաղության գործընթացը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները, տարածաշրջանային իրավիճակը․․․ Բայրամովը ասել է, որ Հայաստանի կողմից եղել են խաղաղ գործընթացին խոչընդոտելու փորձեր, մի շարք սադրիչ քայլեր, և նկատել՝ խաղաղության գործընթացի հաջող ավարտի համար կարևոր է ձեռնպահ մնալ այդ քայլերից, Հայաստանի զինված ուժերը դուրս բերել Ադրբեջանի տարածքներից, ․․․պահպանել տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն ինչպես խոսքով, այնպես էլ գործով»։ Մինչ այս Ստեփանակերտից հաղորդել են, որ Ղարաբաղի լիակատար (այդ թվում՝ հումանիտար) շրջափակումից տասը օր անց՝ հունիսի 25-ին, ադրբեջանցի սահմանապահները առաջին անգամ Կարմիր խաչին թույլ են տվել պաշարված տարածից դուրս հանել ծանր հիվանդներին։ Ղարաբաղի շրջափակումը շարունակվում է՝ պարեն և դեղեր չեն մատակարարվում, մարդկանց տեղաշարժն արգելված է, գազ արդեն վաղուց չկա։ տե՛ս Բանակցություններին ընդառաջ Ալիևը սպառնում է, Լաչինը՝ փակվում բետոնով տե՛ս Ղարաբաղի հայերը չեն ցանկանում ներքին հարց լինել

Ես մեղավոր եմ, բայց Կովսականը դառնում էր Զանգելան. Փաշինյան

Ես մեղավոր եմ, բայց Կովսականը դառնում էր Զանգելան. Փաշինյան

Ես խոստովանում եմ, որ պատերազմի կոնվեյերը չեմ կարողացել կանգնեցնել՝ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պաշտոնյան «պատերազմական կոնվեյեր» է անվանում 2020 թվականին նախորդող ժամանակահատվածը։ 2019-ին, ըստ նրա, արդեն պարզ էր, որ գործում է հետևյալ սկզբունքը՝ «խաղաղությամբ տուր այն, ինչ ուզում եմ, այլապես ես այդ նույնը կստանամ պատերազմով»։  Ինքը փորձել է կանգնեցնել այդ գործընթացը, բայց ձախողել է։ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի այսօրվա նիստի հրապարակային հատվածը մոտ 5 ժամ է տևել՝ Փաշինյանը պատասխանել է թիմակիցների հարցերին։ Վարչապետի հետ հանդիպումը ընդդիմությունը, ինչպես և հունիսի 20-ի նիստին, բոյկոտում էր։ 5-ժամյա հարցուպատասխանից հետո 44-օրյա պատերազմի քննող հանձնաժողովի նիստը դեռ շարունակվել է։ Ուղիղ հեռարձակումը անջատվել է՝ հիմնավորմամբ, թե հրապարակվելու են ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Փաշինյանին ոչ ոք չասեց՝ հող հանձնի Ըստ վարչապետի, պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն կար, բայց միայն մեկ պայմանով՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, եթե պայմանականորեն ասենք, հայկական տեսլականից հրաժարվելը»։ Կազանյան փաստթղթից հետո (հայկական կողմը համաձայնել է այն ստորագրել, ադրբեջանականը՝ կտրականապես մերժել) բանակցային իրավիճակը գնալով վատթարացել է և հանգել 2016-ի «անավարտ մնացած» քառօրյա էսկալացիային։ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցներն ասում են, որ կային Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման տարբերակներ՝ մեկ այլ հարցի պատասխանելով, ասել է Փաշինյանը․ «Շատ լավ, լուծեիք, հիմա ի՞նչ եք եկել բոլորին բացատրում, թե 1993 թվին ինչ պետք է լիներ, 1994 թվին ինչ պետք է լիներ, 2002 թվին ինչ պետք է լիներ, 2007-ին՝ ինչ, 2016-ին՝ ինչ, նույնիսկ 2018-ին՝ ինչ պետք է լիներ։ Թող լիներ, լուծեի՛ք»։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հակադարձել է՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք արտգործնախարար աշխատած Վարդան Օսկանյանն «այդ հարցի պատասխանը տվեց, ասաց՝ բոլոր տարբերակները կային, բայց լեգիտիմության խնդիր կար, իսկ Փաշինյանը լեգիտիմ իշխանություն ունեցող անձնավորություն էր, որը պետք է լուծեր այդ խնդիրը»։  Փաշինյանն արձագանքել է․ «Այս պարագայում իմ վարչապետ դառնալուց հետո ոչ թե սոցիալական ցանցերով գրեիք՝ հողերը տալիս է, Ղարաբաղը տալիս է, այլ գրեիք՝ լեգիտիմություն ունես, գնա տուր, Ղարաբաղն էլ տուր, տարածքներն էլ տուր, էն մեկը տուր, էս մեկը պահիր։ Գրեիք ու հրապարակեիք, զանգեիք, նամակ գրեիք։ Երբ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում էր եղել 2018 թվին, հետագայում հարց հնչեց (պատերազմից հետո)՝ ինքն ի՞նչ է ասել, ես ասացի, որ ասել է՝ հողերը տուր։ Իրենք սկսեցին հերքել։ Հիմա հնարավորություն կունենայի ասելու, որ գոնե Լևոն Տեր-Պետրոսյանն է ասել՝ տուր։ Բայց նույնիսկ դա իրենք հերքեցին, ես սուտ դուրս եկա»։ Մեկ այլ հարցի պատասխանելով՝ պաշտոնյան հայտարարել է, թե իր մտքով էլ է անցնել, որ 2018-ի հեղափոխության ժամանակ «իշխանությունն իրեն զիջեցին, որովհետև գիտեին՝ ինչ է լինելու»․ «Անցել է մտքովս, բայց դրա մասին ոչ մի տեղ ոչ մի անգամ բարձրաձայն չէի ասել։ Եթե խաղ կար, կարող եք վստահ լինել՝ ես այդ խաղի մասնակիցը չեմ»: Բանակայինները խաբում էին Խոսելով 2018-2020 թվականներին բանակի մարտունակության մասին՝ Փաշինյանը ասել է, թե բանակային իշխանությունները հավաստիացրել են իրեն, որ լայնածավալ պատերազմի վերսկսման դեպքում հեշտ չի լինելու, բայց Պաշտպանության բանակը և Հայաստանի զինված ուժերը ի վիճակի են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ «Մի կողմից՝ մեզնից ակնկալում են անհամաչափ զիջումներ, մյուս կողմից՝ մեր բանակն ասում է՝ դժվար կլինի, բայց մենք խնդիրը կլուծենք: Եվ տեղի են ունենում Հուլիսյան մարտերը, որտեղ մեր բանակը մարտական պայմաններում ոչ մի զոհ չի տալիս․․․ Քաղաքական ղեկավարությունն ինչի՞ հիման վրա պիտի գա, ասի՝ ժողովուրդ ջան, մեկ է, մենք անհամաչափ զիջումների պիտի գնանք: Բա չե՞ն ասի՝ մի րոպե, բա էն հաղթանակը՞, բա մեր բանակի մարտունակությունը՞, զիջո՞ւմ եք տալի՞ս եք», - նշել է Փաշինյանը։ 2020 թվականի սեպտեմբերի 25-ը, այսինքն՝ պատերազմից երկու օր առաջ, պատասխանատու մարմինները պատերազմի հավանականությունը ընդամենը 30 տոկոս են գնահատել․ «Այդ գնահատումը եղել է ոչ միայն հետախուզության, այլև մի շարք այլ տվյալների, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ ունեցած շփումներից։ Ինձ ուրիշ բան էլ է զեկուցվել. որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է․․․ Ինձ մի քանի անգամ զեկուցվել է, որ մեր միջազգային գործընկերները նույնպես պատերազմը քիչ հավանական են համարում և կոչ են անում, որ Հայաստանի զինված ուժերը կտրուկ գործղություններ չիրականացնեն, էսպես ասած՝ չեղած տեղից պատերազմ չսադրելու համար»։ Փաշինյանը հավելել է՝ այն ժամանակ և՛ս այդ գնահատականի հետ առանձնապես համաձայն չի եղել։ Սպառազինություն գնելու հարցում, ըստ նրա, գումարի խնդիր չի եղել։ Հարցին՝ բանակը որևէ սահմանափակում ունեցե՞լ է քաղաքական որոշման արդյունքում որևէ զինատեսակ չօգտագործելու համար, Փաշինյանը պատասխանել է՝ այդ մասին կխոսի դռնփակ նիստում, այնուամենայնիվ որոշ փակագծեր է բացել. - «Եղել են զինատեսակներ, որոց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությանը չի պատկանել»։ Ճշտող հարցին՝ խոսքն «Իսկանդերի՞» մասին է, Փաշինյանը պատասխանել է․ «Կասեմ փակ հատվածում կխոսեմ»։ Փաշինյանը հիասթափված է ինքն իրենից և դասալիքներից Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցրել է՝ ո՞րն է եղել զինված ուժերում ամենամեծ բացասական բացահայտումը։  Փաշինյանը պատասխանել է, թե իր համար շոկ էր տեսնել դասալքության կամ դրան նմանվող դեպքերի բավական մեծ ծավալը։ Հետագայում խոսել է նաև «բարձրաստիճան զինվորականների» մասին, որոնք բանակի շարքերում խուճապ էին տարածում։ Փաշինյանը որոշ օրինակներ է բերել՝ «դեպք ունենք, երբ Ադրբեջանը ռազմավարական բարձունք է գրավել, մեր զորքերը հետ են գրավել, և մեր հրամանատարի կողմից հրաման է տրվել՝ թողնե՛լ բարձունքը»։ Թե ինչու է նման  հրաման հնչել՝ հայտնի չէ: Մեկ այլ քրեական գործով անցնող բարձրաստիճան սպան, ըստ նրա, խուճապ է տարածել և հետ քաշվելու հանձնարարական տվել, ասել՝ «գնացեք ասե՛ք՝ հողերը տված ա, անիմաստ բան եք անում, քաշվե՛ք, գնացե՛ք ստեղից»: Փաշինյանը մի քանի այլ օրինակներ էլ է հիշատակել, որոնք կոչված են հիմնավորելու, որ պատերազմում այսքան կորուստներ չունենալն ու այկերպ չպարտվելը ֆանտաստիկայի ժանրից չէր։ Կարելի է կարծել, որ այն, ինչ տեղի է ունեցել առաջնագծում, նպատակ ուներ իշխանափոխություն կազմակերպել Հայաստանում՝ հավելել է վարչապետը․ «Ես անկեղծ ասում եմ, շատ երկար՝ մինչև պատերազմի ավարտը նույնիսկ, ես ինձ թույլ չեմ տվել մտքով այդպիսի բան անցկացնել: Բայց հետագայում ինչ-որ իրադարձություններ վերլուծելով՝ հետահայաց ես մեկ-մեկ սկսում եմ մտածել դրա մասին: Ընդ որում՝ այդ վարկածը ուժեղացել է նաև Սոթք-Խոզնավարի հատվածում տեղի ունեցած իրադարձություններով, որոնց հետ կապված էլ հարցեր կան, այսինքն՝ քրեական գործ կա, մեղադրանք կա, մեղադրյալ կա, բայց բացատրություն չկա»։ Քոչարյանի հարցին՝ նոյեմբերի 9-ի դրությամբ զինված ուժերում կար ավելի քան 117 հազար անձնակազմ, ինչպե՞ս 117 հազարից չգտնվեց 5 հազար մարդ, որ կպահեր Շուշին, Փաշինյանը պատասխանել է՝ այդ դրվագով դատարանում արդեն գործ կա և խոստացավ շարունակությունը ներկայացնել դռնփակ նիստում․ «Ինձ զեկուցվել է, որ Շուշիում մենք զինվոր չունենք, ես հարցրել եմ՝ ինչո՞ւ, և ստացել եմ պատասխան, որը դռնփակ ռեժիմով պատրաստ եմ հրապարակել»։ Ես ինձ ամեն ինչում մեղավոր եմ համարում՝ ավելի ուշ հայտարարել է վարչապետը․ «Քաղաքական, բարոյական, հոգեբանական, մարդկային մակարդակներում, բացարձակապես ամեն ինչի մեջ մեղավոր եմ համարում, հետո ասում եմ՝ լավ, դա դեկլարացիան է, տեքստը։ Երբ սկսում եմ ձևակերպել իմ մեղադրական եզրակացությունը, սկսում եմ, ձևակերպում եմ, ձևակերպում եմ, ձևակերպում եմ..․ մեկ էլ ինչ-որ մի տեղ մտնում եմ փակուղի»։ կովսակա՞ն, թե՞ Զանգելան   «Գալիս, ինձ ասում են՝ Կովսականը տվիր, հետո ասում են՝ պատերազմը չկանգնեցրիր։ Հետո բացում ենք, տեսնում, որ Կովսական չէ, այլ Զանգելան (հեռուստաէկրանին այն դարձել է Կովսական, բանակցային գործընթացում մնացել է Զանգելան), որը պիտի վերադարձվեր, այդ թվում՝ Կազանի փաթեթում, բայց որի վերադարձը, Սերժ Սարգսյանի վկայությամբ, բավարար չի եղել այս խնդիրը լուծելու համար։ ․․․Մի նախադասության մեջ ինձ մեղադրում եք, որ Կովսականը հանձնել եմ, մյուս նախադասության մեջ մեղադրում եք, որ Զանգելանը չեմ հանձնել», - հավել է Փաշինյանը։

Ադրբեջանը շարունակում է տանջել Գիյաս Իբրահիմովին

Ադրբեջանը շարունակում է տանջել Գիյաս Իբրահիմովին

Հակապատերազմական ակտիվիստ, անարխիստ Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել է, որովհետև հրաժարվել է ջնջել ֆեյբուքյան գրառումը․․․

Պատժե՛ք ծեծող ոստիկաններին․ փաստաբանների գործադուլ

Պատժե՛ք ծեծող ոստիկաններին․ փաստաբանների գործադուլ

Փաստաբանների պալատն այսօր գործադուլ է անում․ 4 ամսվա մեջ ոստիկանական բաժանմունքներում առնվազն 3 փաստաբան է բռնության ենթարկվել, Պալատը պահանջում է պատասխանատվության ենթարկել պաշտպաններին ծեծած ոստիկաններին և պաշտոնանկ անել Կենտրոն բաժանմունքի պետին։ Փաստաբանների բողոքի ակցիայի հետևանքով այսօր տասնյակ դատական նիստեր են հետաձգվել։ Գործադուլը ամփոփվել է երթով։ Գործադուլավորները հասել են մարզադաշտի մոտ՝ բռնցքամարտի ձեռնոցներ նվիրելու Կենտրոնի ոստիկանապետին։ «Առ այսօր մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել: Միջադեպում ներգրավված անձինք այսօր շարունակում են իրենց պաշտոնավարումը։ Մեր համայնքը չի տեսնում այն միջոցները, որոնք պետք է կիրառվեն նմանատիպ իրավիճակում», - երթից առաջ ասել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ Փետրվարին Էրեբունու ոստիականական բաժնում ոստիկանները ծեծել էին փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին, որոնք ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։ տե՛ս Էրեբունու ոստիկանները ծեծել են անչափահասին և նրա փաստաբաններին Սոցցանցերում բարձրացած աղմուկին իրավապահ համակարգը արձագանքեց քրեական վարույթ հարուցելով։ Փաստաբանները ահազանգում են՝ քննությունը ձգձգվում է, պատշաճ չի ընթանում։ «Ոստիկանական բաժանմունքում կարող են ցանկացած քաղաքացու տանել, մի քանի ոստիկաններով ծեծել, հետո քրեական գործ հարուցել ու ասել՝ ոչ թե մենք, այլ այդ քաղաքացին էր ծեծում: Որ կարդանք այս ոստիկանների ցուցմունքները, կտեսնենք՝ վստահորդն ինքն իր գլուխը խփել է սեղանին, պատին, իրենք ձեռնաշղթա են կիրառել, որպեսզի վստահորդին հանգստացնեն: Մենք միշտ մնալու ենք սրա տակ, եթե չպայքարենք: ․․․Եթե 4 ամիս առաջ Քննչական կոմիտեի քննիչները պատշաճ ձևով այդ դեպքին գնահատակն տային, գործը լիներ դատարանում, իսկ այդ անձինք՝ մեղադրյալի աթոռին, Կարեն Ալավերդյանի դեպքը գուցե չլիներ: Բայց այս լռությունը նրանք լուռ հովանավորություն», - նշել է է Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը: Ընդամենը 20 օր առաջ նա և նրա գործընկերները ասուլիս էին հրավիրել, որ պատմեն Կենտրոնի բաժնում փաստաբան Կարեն Ալավերդյանի խոշտանգման մանրամասները։ Ալավերդյանի խոսքով՝ իրեն մեղադրանք են առաջադրել զուտ նրա համար, որ բաժանքմունքում փորձել է օգնել պաշտպանյալին, որին այդ պահին ծեծում էին ոստիկաններն ու պարեկները։ Ադրյունքում ինքն էլ է բռնության ենթարկվել, իսկ վերջում՝ հայտնվել մեղադրյալի աթոռին՝ «խուլիգանության և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը խոչընդոտելու» հոդվածով։ տե՛ս Փաստաբանին ծեծելուց առաջ ոստիկանները հանել են տեսախցիկները Բռնություն գործած ոստիկանները, ըստ Փաստաբանների պալատի նախագահի, շարունակում են պաշտոնավարել։ «Կարեն Ալավերդյանի դեպի առթիվ քրեական գործ է հարուցվել է ՔՕ 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգում, ազատազրկումը՝ 4-8 տարի ժամկետով): Այս հոդվածը բավարար չէ։ ՔՕ 450-րդ հոդվածի 2-րդ մասը, որը նախատեսում է 7-12 տարի, կատարված մի խումբ անձանց կողմից: Կարեն Ալավերդյանի հաղորդման մեջ գրված է, որ իր նկատմամբ մի քանի հոգով են բռնություն կիրառել: Կա 441-րդ հոդվածի խնդիր՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, այն նույնպես, եթե կատարվել է հատուկ միջոց օգտագործելով, 4-8 տարի ազատազրկում է: Ապօրինի ձերբակալելը՝ 478-րդ հոդված։ Փաստաբանին, հիշեցնենք, նաև ապօրինի ձերբակալել են: Փ աստաբանին չի թույլատրվում խուզարկել, նա մտել է ոստիկանության բաժին՝ իր վստահորդին պաշտպանելու, ներկայացել է որպես փաստաբան և ոստիկանության ծառայողները նրան ընկալել են որպես փաստաբան, բայց դրանից հետո բռնություն կիրառելու ընթացքում և հետո ձերբակալել ու խուզարկել են», - մանրամասնել է Զոհրաբյանը՝ շեշտելով՝ կան վայրեր, որտեղ փաստաբաններին թույլ չեն տալիս հեռախոսով մտնել, այս արգելքը և՛ս պետք է հանվի: Վաղը փաստաբանները կշարունակեն աշխատանքը։ Եթե իրենց բարձրացրած խնդիրներին լուծում չտրվի՝ կդիմեն նաև այլ միջոցներին։

Չօգտագործել անհայտ ծագման սնկեր

Չօգտագործել անհայտ ծագման սնկեր

Ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում և գլխապտույտ:

Ռուսական մեկօրյա «ապստամբությունը»՝ տեսանյութերով

Ռուսական մեկօրյա «ապստամբությունը»՝ տեսանյութերով

․․․պատմությունը կրկնվում է՝ առաջին անգամ ողբերգության, երկրորդ անգամ՝ կատակերգության տեսքով

Վարձկանները լքել են Ուկրաինան և ռուսական քաղաքներ են գրավում

Վարձկանները լքել են Ուկրաինան և ռուսական քաղաքներ են գրավում

ո՞վ է Պուտինի Խոհարարը, ինչի՞ց սկսվեց, ո՞ւր հասավ, ի՞նչ է հայտնի