Պուտինի խելագարը
Միլիտանտ-բիզնեսմեն Եվգենի Պրիգոժինի ռազմական երթը դեպի Մոսկվա շոշափելի հետքեր է թողել՝ զոհված զինվորականներ, խոցված ուղղաթիռներ, իրավական շփոթ, քաղաքական անորոշություն և այլն։ Կրեմլից իրարամերժ հայտարարություններ են հնչում։
Անհասկանալի է նաև գլխավոր ապստամբի կարգավիճակը՝ պետության համար նա դեռ պատերազմական «հերո՞ս» է, թե՞ արդեն «դավաճան»։ Հունիսի 24-ի առավոտյան Եվգենի Պրիգոժինի դեմ քրեական գործ էր հարուցվել, երեկոյան՝ «նախագահի ազնիվ խոսքով» հետապնդումը դադարեցվել էր։
տե՛ս Վարձկանները լքել են Ուկրաինան և ռուսական քաղաքներ են գրավում
Կրեմլի խոսնակի հայտարարության տառին համապատասխան՝ շրջանցելով քրեադատավարական ընթացակարգերը, Պրիգոժինը լքել է մեկօրյա խռովության ռազմաբեմը ու հեռացել Բելառուս։ Ռուսաստանի անվտանգության ծառայությունը ավելի ուշ զեկուցել է՝ քրգործը կարճված է։ Որոշումը հիմնավորվել է «հանցագործություն կատարելուն ուղղված գործողությունների դադարեցմամբ»՝ նորույթ ռուսական իրավակիրառ պրակտիկայում։տե՛ս Ռուսական մեկօրյա «ապստամբությունը»՝ տեսանյութերով
Ո՛չ ապստամբները, ո՛չ էլ նրանց ձեռներեց հրամանատարը պատասխանատվության չեն ենթարկվել։ Թե ինչ է լինելու վագներականների կամ նրանց առաջնորդի բազմամիլիարդանոց բիզնեսների հետ՝ առայժմ պարզ չէ։ Ստվերային բանակցությունները ենթադրաբար շարունակվում են։
Պրիգոժինը լքում է Ռոստովը, երկրպագուները ծափահարում են, հունիսի 24, լուսանկարը՝ Alexander Ermochenko/REUTERS
տե՛ս Քաղաքացիական պատերազմի հեռանկարները Ռուսաստանում
Ուկրաինա ներխուժումից հետո ազգայնական քարոզչամեքենայի, սեփական և իշխանամետ ագիտպրոմի օգնությամբ Պրիգոժինը վերածվել է իսկական մեդիա-աստղի։ Բանակային ֆինանսավորումը կրկնապատկվել է, լծակները՝ շատացել։ Անցյալ տարի նրա և կանոնավոր բանակի ղեկավարության հարաբերությունները սրվել են, արդեն գարնանը կոնֆլիկտը դարձել է հրապարակային։ Ի՞նչն է ստիպել կրեմլական բիզնեսմենին վերածվել «զինված ապստամբի»։ Հարցին այսօր պատասխանել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, պաշտպանության հարցերով հանձնաժողվի նախագահ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը։ «Խռովության փորձից մի քանի օր առաջ ՊՆ-ն հայտարարեց, որ մարտական խնդիրներ կատարող բոլոր կազմավորումները պետք է պայմանագրեր կնքեն նախարարության հետ։ Բոլորը սկսեցին կատարել այդ բացարձակ ճիշտ որոշումը բացի պարոն Պրիգոժինից»,- ասել է Կարտապոլովը։ Վագների առջև, ըստ նրա, երկընտրանք էր դրվել՝ կամ մտնել ՊՆ-ի տակ, որի հետ Պրիգոժինը լուրջ կոնֆլիկտ ուներ, կա՛մ զրկվել ուկրաինական պատերազմին մասնակցելու հնարավորությունից, զենքից և ֆինանսավորումից։
Վագներականը և նրա տանկը, Ռոստով, հունիսի 24, լուսանկարը՝ Erik Romanenko/ITAR-TASS/IMAGO
Պուտինը ապստամբներին սպառնում է խիստ պատժով, հունիսի 24, լուսանկարը՝ Pavel Bednyakov/SNA/IMAGO
Լուկաշենկոն վերաշարադրում է Պրիգոժինի հետ հեռախոսազրույցների բովանդակությունը, հունիսի 27, լուսանկարը՝ պաշտոնական