2026 թ. մայիս 28, հինգշաբթի
Միլիարդների վատնում, անպիտան հրթիռներ․ Սեյրան Օհանյանը էլ անձեռնմխելի չէ

Միլիարդների վատնում, անպիտան հրթիռներ․ Սեյրան Օհանյանը էլ անձեռնմխելի չէ

«Վատման եղանակով հափշտակել է», պետությանը պատճառել է մոտ 6 միլիարդի վնաս․․․

Արտակարգ իրավիճակի մեջ առաջացած արտակարգ իրավիճակ

Արտակարգ իրավիճակի մեջ առաջացած արտակարգ իրավիճակ

Չնայած ռազմական գործողությունները հիմանականում ավարտվել են, Սիրիայի առողջապահության համակարգը չի վերականգնվել․․․

Ռուս խաղաղապահներին միջազգային մանդատ պետք չէ․ ՌԴ ԱԳՆ

Բաքուն ու Երևանը համաձայն են խաղաղապահների աշխատանքի ձևին և աջակցում են դրան՝ հայտարարում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը

Պահածոյի համար ծեծել է սպան, կրակել է համածառայակիցը․ ՔԿ

Պահածոյի համար ծեծել է սպան, կրակել է համածառայակիցը․ ՔԿ

Ժամկետային զինծառայողի առողջությանը ծանր վնաս պատճառելու և հիշյալ դեպքը թաքցնելու համար կալանավորվել է նրա համածառայակիցը և վերադաս սպան՝ հայտնում է Քննչական կոմիտեն։ Դեռևս 2022-ի դեկտեմբերին Քննչականը հաղորդել էր, որ Հայաստանի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Գ.Հ-ն մարտական հերթապահության ժամանակ իրեն ամրակցված «ԱԿ-74»-ից արձակված կրակոցից աջ ազդրի շրջանում հրազենային վիրավորում է ստացել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հոսպիտալ։  Նախաքննության ընթացքում, ըստ իրավապահների, պարզվել է, որ զինծառայողի վրա կրակել է ծառայակիցը։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ զորամասի ավագ լեյտենանտ Գ.Բ-ն իմացել է, որ իր ենթակայության տակ գտնվող զինծառայողները՝ շարքային Գ․Պ․-ն և Գ․Հ․-ն, նոյեմբերի կեսերին հափշտակել են «զինծառայողներին հատկացված, վաճառքի համար չնախատեսված մեկ արկղ պահածո»։ Արդեն դեկտեմբերի 3-ին լեյտենանտ Գ․Բ․-ն՝ կրտսեր սերժանտ Ա. Մ-ի, շարքայիններ Ա. Մ-ի և Կ. Ա-ի հետ միասին, «հարվածներ հասցնելու միջոցով բռնություն են գործադրել Գ.Պ-ի նկատմամբ»: «Դրանից հետո վերջինս պահածոյի հափշտակության հարցի շուրջ տարաձայնություն է ունեցել շարքային Գ. Հ-ի հետ, այնուհետև գնացել է նրա գտնվելու վայր, վերցրել է «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը և կրակել Գ.Հ․-ի աջ ոտքին՝ պատճառելով ծանր վնաս: Սպա Գ.Բ-ն, պարտավոր լինելով կատարված հանցագործության մասին անհապաղ զեկուցել վերադաս հրամանատարությանը, խախտելով ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագրքի մի շարք պահանջներ, չի կատարել իր լիազորություններից բխող ծառայողական պարտականությունները, իրականում տեղի ունեցած հանցագործության մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը և թաքցրել է այն», - մանրամասնում է Քննչական կոմիտեն: Նախաքննության ընթացքում ի հայտ եկած «ենթադրյալ այլ հանցագործությունների հատկանիշների» հիմքով հունվարի 25-ին նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որը միացվել է նշված վարույթին: Հսկող դատախազի կողմից սպա Գ.Բ-ի, շարքային Գ.Պ.-ի և կրտսեր սերժանտ Ա.Մ-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: «Շարքային Գ.Հ-ի առողջությանն առերևույթ ծանր վնաս պատճառած շարքային Գ.Պ-ի և սպա Գ.Բ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ շարքային Ա.Մ-ի նկատմամբ՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը», - ասված է հաղորդագրությունում։

Սիրիան և Թուրքիան օգնության կարիք ունեն. զոհերի թիվը աճում է

Սիրիան և Թուրքիան օգնության կարիք ունեն. զոհերի թիվը աճում է

Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական․․․

ՔՊ-ականը և ընկերները կալանավորվել են խմբակային ավազակության համար

ՔՊ-ականը և ընկերները կալանավորվել են խմբակային ավազակության համար

«Նիվայով» մոտեցել են, «խուզարկել են», «խլել են» դրամապանակը՝ 910 եվրոյով, հեռախոսները, անձնագիրը...

Երկրաշարժ Թուրքիայում և Սիրիայում. Հայաստանը պատրաստ է օգնել (թարմացվող)

Երկրաշարժ Թուրքիայում և Սիրիայում. Հայաստանը պատրաստ է օգնել (թարմացվող)

փետրվարի 7, ժ․ 11։30 — Երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում հասել է 3381, վիրավորներինը՝ 20436-ի։ Սիրիայում զոհերի թիվն այս պահի դրությամբ 1444 է։ Միայն Թուրքիայում մոտ 6000 շենք է փլուզվել։ Ավելի քան 15 միլիոն մարդ գիշերել է փողոցում։ Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Ամփոփված տվյալների համաձայն, երեկ գիշերը (7.7-7.8 մագնիտուդ)և օրվա մեջ (7.6 մագնիտուդ) տեղի ունեցած երկու ավերիչ երկրաշարժերից հետո առնվազն 185 հետցնցում է գրանցվել, որոնցից ամենաուժգինները՝ 5, 6 և 6․6 մագնիտուդով։ Մալաթիայում զոհված հայ ամուսինների մանկահասակ երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է։ 15։20 — Առկա տվյալներով, երկրաշարժի հետևանքով Սիրիայում 4, Թուրքիայում 2 հայ է զոհվել՝ տեղեկացրել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Մալաթիայում զոհվածները ամուսիններ են։ Առկա տվյալներով, երկրաշարժի հետևանքով Սիրիայում 4, Թուրքիայում 2 հայ է զոհվել՝ տեղեկացրել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Մալաթիայում զոհվածները ամուսիններ են։ մանրամասները՝ https://t.co/JGTv1i6ff7) (կից տեսանյութը՝ Գազիանթեպից pic.twitter.com/sY98vFKvr5 — Epress.am (@epressam) February 6, 2023 14։48 — Քիչ առաջ Թուրքիայի հարավում նոր՝ 7․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ Դիարբեքիրում նոր շենքեր են փլուզվում, շենքերից մեկի փլուզման պահը հայտնվել է տեղական հեռուստաալիքների ուղիղ եթերում։ Գազիանթեփում ասֆալտապատ փողոցներին ճաքեր են հայտնվել։ Ստորգետնյա նոր ցնցումը զգացվել է թուրքական Սամսունում, Ադանայում, Չորումում և մի շարք այլ քաղաքներում, Սիրիայում՝ Դամասկոսում, Լատակիայում։ Թուրքական տելեգրամ-ալիքները գրում են նաև կենտրոնական Թուրքիայում ուժգին հետցնցումների մասին։ https://twitter.com/epressam/status/1622555719319912448 14։00 — Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին, գիշերը հզոր երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը նշել է, որ 7․4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը Քահրամանմարաշ մարզի Պազարջիկ շրջանում էր։ Եկրաշարժը տեղական ժամանակով ժամը 04։17-ին է եղել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան Սիրիայում և մի քանի այլ երկրներում։ Տասնյակ քաղաքներ փլատակների տակ են, կան հայրուրավոր զոհեր։ EMSC-ի և ԱՄՆ Երկրաբանական ծատայության տվյալներով, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7․8 մագնիտուդ։ Սեյսմիկ տեսանկյունից այն գնահատվում է որպես «ավերիչ»։ Երկրաշարժից հետո առնվազն 42 հետցնցում է գրանցվել (որոշ տվյալներով՝ 66), դրանցից ամենաուժգինը՝ 6․6 մագնիտուդով։ Պատկերացնելու համար նշենք, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6․8 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Թուրքիայում՝ Ադանա, Անկարա, Անթալիա, Գազիանթեպ, Կայսերիում, Մերսին, Թրաբզոն, Շանլըուրֆա նահանգներում, նաև Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում։ Թուրքիայի և Սիրիայի մի շարք քաղաքներ ավերված են։ Իտալիայում հայտարարել էին ցունամիի բարձր վատնագի մասին, ավելի ուշ ահազանգը հետ է կանչվել։ հարյուրավոր զոհեր Զոհերի թիվը Թուրքիայում հասել է 912-ի՝ հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Ավելի քան 5 հազար վիրավոր կա։ Սիրիայում առնվազն 237 մարդ է զոհվել, առնվազն 639-ը վիրավոր են՝ հաղորդել է տեղական ԱՆ-ն։ Զոհեր կան Հալեպում, Լաթաքիայում, Համայում, Տարտուսում։ Այս պահի դրությամբ առկա տեղեկատվությունների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայ, որոնցից մեկը՝ երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի), գրել է Հայաստանի արտգործնախարարությունը․ «Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ»։ փլատակների տակ Պաշտոնական տվյալների համաձայն, Թուրքիայում առնվազն 1710 շենք է փլվել։ Համացանցում շրջանառվող տեսանյութերում ամբողջությամբ ավիրված կվարտալներ են երևում․ փլված շինությունների առնվազն մի մասը բազմահարկ/բազմաբնակարան շենքեր են։ «Անադոլուն» գրում է, որ երկրաշարժից հետո Թուրքիայի որոշ շրջաններում հրեհվել են գրասենյակային և արտադրական տարածքները։ Հաթայի մարզում գազատար է պայթել, ավիրվել է նաև տեղական օդանավակայանի թռիչքուղին։ Քահրամանմարաշի և Գազիանթեպի օդանավակայանները դադարեցրել են քաղաքացիական չվերթները։ Երկրաշարժի հետևանքով քանվել է նաև Գազիանթեփի պատմական ամրոցը։ Սիրիայում վնասվել է Հալեպի միջնաբերդը։ Ստամբուլում թողարկվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը տեղեկացրել է, որ երկրաշարժի հետևանքով Թուրքյաի Իսքենդերունի շրջանում վնասվել է նաև հայկական Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին։ «Տեղի միակ հայկական գյուղից՝ Վաքըֆլից լուրերը նույնպես մտահոգիչ չեն»,- հավելել է Գոչունյանը։  տագնապ Թուրքիայում ամենաբարձր մակարդակի տագնապ է հայտարարվել․ երկրի իշխանությունները աջակցություն են հայցել միջազգային հանրությունից։ Որոնողական և փրկարարական աշխատանքները շարունակվում են․ դրանցում ներգրավվել է նաև թուրքական բանակի օդուժը։ Հազարավոր կամավորներ Ստամբուլից տեղափոխվել են աղետի գոտի։ Փրկարարական աշպատանքներում է ներառվել նաև Սիրիայի ՊՆ-ն։ СNN-ը նշում է, որ փրկարարական օպերացիայի վրա կարող են ազդել նաև եղանակային պայմանները․ Գազիանթեփում, օրինակ, ջերմաստիճանի անկում, անձրև և ձյուն է սպասվում։ «Սպիտակ սաղավարտներ» սիրիական բարեգործական կազմակերպությունը Սիրիայի հյուսիս-արևմուտքը «աղետի գոտի» է անվանել։ Կազմակերպության տվյալներով, այնտեղ հարյուրավոր զոհեր և վիրավորներ կան։ վերջին տարիների ամենաավերիչ երկրաշարժը Սա, ըստ ամենայնի, վերջին տարիների ամենաավերիչ երկրաշարժերից մեկն է։ Կանդիլի թուրքական աստղադիտարանը, որը զբաղվում է նաև երկրաշարժերի ուսումնասիրությամբ, հայտարարել է, որ սա ամենաուժգին ստորգետնյա ցնցումն է 1999 թվականի օգոստոսի 17-ին Իզմիթում տեղի ունեցած երկրաշարժից հետո։ Պաշտոնական տվյալներով, այն ժամանակ ավելի քան 17 հազար մարդ էր զոհվել։ Վիրավորների թիվը գերազանցում էր 44 հազարը։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը նշել է, որ Քահրամանմարաշի երկրաշարժը երկրում վերջին 100 տարիներին տեղի ունեցած ամենաուժգին ցնցումներից մեկն է։ Ամերիկացի երկրաբաններն այն համեմատել են Արևելյան Թուրքիայում 1939 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետ, որը առնվազն 30 հազար մարդու կյանք էր խլել։ ցավակցություններ Օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնած պետությունների թվում է նաեւ Հայաստանը: «Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորուստի։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերելու», - թվիթերում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լաչինի հարցով «մեր իրավատեր կամքը»․ ցույց Երևանի կենտրոնում

Լաչինի հարցով «մեր իրավատեր կամքը»․ ցույց Երևանի կենտրոնում

— Մենք՝ որպես քույրեր և եղբայրներ, որպես հայրենակիցներ, պետք է օգնենք նրանց

Ամերիկան գաղտազերծել է Տեր-Պետրոսյանի «հայտնի ուժերին»

Ամերիկան գաղտազերծել է Տեր-Պետրոսյանի «հայտնի ուժերին»

1998 թվականի այս օրը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական ներկայացրեց` արձանագրելով` իր առջև նման պահանջ է դրվել «հայտնի ուժերի» կողմից: Հրաժարականին նախորդած իր ծրագրային տեքստում Տեր-Պետրոսյանը գրում էր․ «Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու»։ 25 տարի անց Միացյալ Նահանգների Պետդեպի արխիվներում ի հայտ են գալիս գաղտնազերծված փաստաթղթեր, որոնք վկայում են ոչ միայն հայաստանյան ներքաղաքական տարաձայնությունների մասին, այլև բացահայտում են միջազգային համայնքի կողմից փակ դռների ետևում ներկայացված պահանջները: «Ազատություն» ռադիոկայանը վերաշարադրել է գաղտնազերծված փաստաթղթերի բովանդակությունը․ — Փաստացի, ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացը սկսել էր ակտիվանալ Տեր-Պետրոսյանի հրաժարականից մեկ տարի առաջ` 97-ին: Դրան նպաստող երկու գործոն կար. նախ, Ադրբեջանը սկսել էր առաջին պայմանագրերը կնքել գազատարների ու նավթամուղների անցկացման շուրջ, և Արևմուտքը շահագրգիռ էր, որ տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատվի: Մյուս կողմից, այդ տարվա հունվարին կազմավորվել էր նոր ձևաչափ` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի համանախագահությունը: Ինչպես Պետդեպի դիվանագիտական հեռագրերն են վկայում, այդ փուլում բոլոր երեքի շահերից էր բխում կարգավորել այս հարցն ու դրանով իսկ ցույց տալ, որ Արևմուտքն ու Ռուսաստանը կարող են համագործակցել և նպաստել Եվրոպայի խաղաղությանը: Ուստի, համանախագահության հիմնումից մեկ ամիս անց արդեն` փետրվարին, հարցը մտնում է ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի և Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի՝ Փարիզում կայացած հանդիպման օրակարգ։ Արևմտյան երկու առաջնորդները ընդգծում են՝ պետք է մեկ միասնական ճակատ կազմել և վերջ տալ այս պատմությանը: ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը և Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը Մադլեն Օլբրայթի և Ժակ Շիրակի հանդիպումը․ փաստաթուղթը՝ կից Շաբաթներ անց՝ փետրվարին, Ամերիկայի փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը հանդիպում է Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին և խնդրում փոխանցել նախագահ Տեր-Պետրոսյանին՝ Ղարաբաղով այլևս զբաղվում են երեք գերտերություններ, և այս փաստը չպետք է անտեսել։ «Երեք կարևոր երկրներ` կարևոր շահերով, նաև ստանձնել են պատասխանատվություն։ Թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Ֆրանսիայում և Ռուսաստանում գնալով մեծանում է շահերի համախմբումը՝ կողմերին առաջ մղելու հարցում։ Տեր-Պետրոսյանը չպետք է աչք փակի՝ ճնշում է լինելու», - ըստ գաղտնազերծված փաստաթղթի, զգուշացնում է Ամերիկայի հատուկ հանձնարարություններով դեսպան Ջեյմս Քոլինզը։ Արտգործնախարար Արզումանյանի հետ հանդիպումից․ փաստաթուղթը՝ կից Հանդիպում Ալեքսանդր Արզումանյանի հետ․ փաստաթուղթը՝ կից Որ միջնորդները լուրջ էին բանակցություններն ակտիվացնելու իրենց ջանքերում՝ երևում է դիվանագիտական հաջորդ հեռագրից. օրեր անց ԱՄՆ փոխպետքարտուղարը հանդիպում է նախ ֆրանսիացի ու ռուս գործընկերների`Ժաք Բլոթի ու Բորիս Պաստուխովի, ապա՝ Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովի հետ: Բոլոր երեք հանդիպումներում բոլոր երեք կողմերն ընդգծում են, որ պատրաստ են հանդես գալ մեկ ճակատով և ակտիվացնել ճնշումները, որպեսզի կողմերը զիջումների գնան: Որոշվում է հարցը ներառել դրանից մեկ ամիս անց՝ ապրիլին Հելսինկիում կայանալիք Ելցին-Քլինթոն հանդիպման օրակարգում։ Թեման բացում է Միացյալ Նահանգների նախագահը` աշխատանքային ճաշի ժամանակ: ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինը և ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Ջլինթոնը «Ես ուզում եմ ընդարձակել մեր համագործակցությունը արտաքին քաղաքականության հարցերի, մեկը՝ Ղարաբաղի շուրջ: Դրա լուծումը բխում է բոլորիս շահերից, և ես պատրաստ եմ աշխատել Ձեզ հետ մեռյալ կետից առաջ շարժվելու համար», - ասում է Քլինթոնը: Ելցինն ի պատասխան պնդում է` Մոսկվան միայն ուրախ է Վաշինգտոնի ներգրավվածությունից. «Մենք չենք խանդի, վստահ եմ, որ ձեր ազդեցությունը դրական կլինի»: Բիլ Քլինթոնի և Բորիս Ելցինի հանդիպումը․ փաստաթուղթը՝ կից Նախագահներ Բորիս Ելցինի և Բիլ Քլինթոնի հանդիպումը, 1997․ փաստաթուղթը՝ կից ՌԴ նախկին արտգործնախարար Եվգենի Պրիմակովը և ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը «Հրադադարը վստահություն է ներշնչել հայերին ու ադրբեջանցիներին, և նրանք հակված չեն գնալ զիջումների: Բայց մենք պետք է հասկացնենք կողմերին, որ նրանց համառությունը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների», - խորհուրդ է տալիս Պրիմակովը: Հաջորդ օրն իսկ Ամերիկայի փոխպետքարտուղարը հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի փոխարտգործնախարար Օյմենի հետ: «Օյմենը պատմեց, որ ինքը դրանից մի քանի օր առաջ Ստամբուլում մասնավոր զրույց է ունեցել Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Իվանովի հետ, ով ասել է, թե Մոսկվան պատրաստ է առաջ շարժվել Լեռնային Ղարաբաղի հարցում: Եթե Իվանովը նման զգացողություն ունի, ուրեմն արժե փորձել», - ասված է Պետդեպի գաղտնի փաստաթղթում: Եվգենի Պրիմակովի և Մադլեն Օլբրայթի հանդիպումը, 1997․ փաստաթուղթը՝ կից Մադլեն Օլբրայթի և Եվգենի Պրիմակովի հանդիպումը․ փաստաթուղթը՝ կից Դրանից երկու շաբաթ անց արդեն երեք միջնորդները հանդիպում են Վաշինգտոնում և առաջին անգամ համատեղում իրենց գաղափարները` կազմելով մեկ միասնական փաստաթուղթ: Օրեր անց համատեղ այդ փաստաթուղթը քննարկվում և ընդունվում է նախագահների մակարդակով` Քլինթոնի, Ելցինի ու Շիրակի փարիզյան հանդիպման ժամանակ: «Ղարաբաղյան հարցի կարգավորումը շատ հարցեր կլուծի այսօր և կձերբազատի մեզ բազմաթիվ խնդիրներից, որ կարող են ծագել վաղը», - ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթի՝ ասում է Քլինթոնը Ելցինին: Մայիսի վերջին արդեն միջնորդները այդ փաստաթուղթը, որը հետո հայտնի դարձավ որպես փաթեթային տարբերակ, բերում են տարածաշրջան: Հայաստանի նախագահի հետ հանդիպման առաջին րոպեներից մինչև վերջին պահը բանագնացները միևնույն միտքն են ընդգծում՝ իրենք միասնական են և լուրջ են տրամադրված: «Երեք երկրները՝ նախագահներից սկսած մինչև նրանց կառավարություններ, ամենայն պատասխանատվությամբ տքնաջան աշխատել են խաղաղության գործընթացն առաջ տանելու համար», - ըստ գաղտնազերծված փաստաթղթի ասում է ԱՄՆ փոխպետքարտուղարը Տեր-Պետրոսյանին, ընդգծելով՝ «միջազգային համայնքն ակնկալում է, որ կողմերն իրենց ջանքերին պատշաճ լրջությամբ կարձագանքեն»: Մինսկի խումբը ներկայացնում է առաջարկը ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, 1997․ փաստաթուղթը՝ կից Ֆրանսիացի միջնորդ Ժաք Բլոթը զգուշացնում է. «Նախկինում կողմերը հակված էին խաղալ միջնորդ երկրների տարաձայնությունների վրա` նրանց հանելով մեկը մյուսի դեմ, սակայն հիմա համանախագահները միասնական են»: Ռուսաստանի դեսպանը ևս հավաստում է. «Ժամանակն է հասնել համաձայնության»: Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի առաջնորդները, իրենց հերթին, այդ օրերին Դենվերում`«Մեծ ութնյակի» գագաթնաժողովում, առաջին համատեղ հայտարարությունն են ընդունում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: «Զինադադարն ինքնին բավարար չէ: Միջազգային հանրությունը հորդորում է հասնել վերջնական կարգավորման, և մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատումը չպետք է ձգձգվի», - հայտարարել էին Ելցինը, Քլինթոնը և Շիրակը: Չնայած եռանախագահության աննախադեպ այս ջանքերին ու միասնությանը՝ տեղում բանակցությունները առաջ չեն գնում: «Կարծում եմ` մենք պետք է գործի անցնենք, քանի որ եթե չանենք, մեզ խրտվիլակի տեղ կդնեն», - Դենվերում հանդիպելով պետքարտուղար Օլբրայթին` ասում է Ռուսաստանի արտգործնախարարը՝ առաջարկելով կիրառել սպառնալիքներ ու պատժամիջոցներ․ «Մենք պետք է ատամ ցույց տանք: Դո՛ւք`ամերիկացինե՛րդ, կարող եք ինչ֊որ բան անել ազերիների հետ` որպես լծակ օգտագործելով նավթը: Կարող եք ասել, որ եթե գործը գլուխ չգա, չեք քաջալերի ձեր ընկերություններին օգնել Ադրբեջանին նավթի արդյունահանման հարցում: Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք զենքը կօգտագործենք որպես լծակ, այլ կերպ ասած` Ռուսաստանը կարող է սպառնալ Հայաստանին, թե զենք չի տա, իսկ դուք կարող եք նավթի գործոնն առաջ տանել»: Չնայած այս զգուշացումներին` Ստեփանակերտն ու Բաքուն կտրականապես մերժում են փաթեթային տարբերակը: Մոտ երկու ամսից համանախագահները ներկայացնում են նոր` փուլային պլանը, որի հիմքում շարունակում են մնալ միևնույն սկզբունքները, բայց ընտրվում է իրականացման, այսպես ասած, երկարաձգված տարբերակը: Մասնավորապես, եթե առաջինը` փաթեթայինը, ենթադրում էր, որ տարածքների վերադարձն ու կարգավիճակի որոշումը պետք է լինեն միաժամանակ, ապա հիմա միջնորդները առաջարկում են նախ ազատագրել տարածքները, վերադարձնել փախստականներին, ապահովել Ղարաբաղի անվտանգությունն ու ինքնակառավարումը, ապա` անդրադառնալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու Ղարաբաղի կարգավիճակի հարցերին: Համանախագահների հետևողական այս ջանքերի ֆոնին՝ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ասուլիս է հրավիրում և արձանագրում, թե որքան վտանգավոր է հայկական կողմի համար դեմ գնալ միջազգային հանրության կամքին. «Ի՞նչ է, միջազգային հանրությունը թույլ է տալու, որ 20 կամ 30 տարի պահպանվի՞ այս վիճակը։ Դա բացառված է, և միջազգային հանրությունը կգտնի ձևեր, միջոցներ՝ այնքան խեղճացնելու մեզ, որ ոչ միայն չկարողանանք ձեռք բերել այն, ինչ որ այսօր կարող ենք ձեռք բերել փոխզիջումների ճանապարհով, այլև շատ ավելի վատ վիճակի մեջ ընկնել»։ Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Տեր-Պետրոսյանի ասուլիսից երեք օր անց Ռուսաստանի արտգործնախարար Պրիմակովը հանդիպում է ԱՄՆ փոխպետքարտուղարին ու զգուշացնում՝ Տեր-Պետրոսյանը լուրջ քննադատության թիրախում է հայտնվել խիզախ դիրքորոշման համար, և նրան պետք է աջակցել: Տարածաշրջանին քաջածանոթ Պրիմակովն ընդգծում է` «վաղ թե ուշ անհրաժեշտ է լինելու ճնշում բանեցնել Լեռնային Ղարաբաղի վրա»: Միջնորդները սկսում են քննարկել` ինչպես համոզել Ստեփանակերտին: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը հոկտեմբերին, Ստրասբուրգում հանդիպելով Հայաստանի նախագահին, առաջարկում է վարչապետ դարձած Քոչարյանին ու մյուս ազդեցիկ ղարաբաղցիներին հրավիրել Փարիզ: Հայաստանի և Ֆրանսիայի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ժակ Շիրակը «Նպատակն է ճնշել, որ նրանք համաձայնության գան: Հետո Քոչարյանը կարող է հրավիրվել Մոսկվա, ապա` Նյու Յորք, որտեղ ևս նրան միևնույն բանը կասվի», - ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի՝ առաջարկել է Ֆրանսիայի փոխարտգործնախարարը ԱՄՆ փոխպետքարտուղարին: Գաղափարը, սակայն, որևէ արդյունք չի տալիս: Քոչարյանի այցից հետո Ֆրանսիայի փոխարտգործնախարարը գաղտնի հեռագրով փոխանցում է Վաշինգտոն. «Մեզ չհաջողվեց որևէ իրական փոփոխության հասնել Քոչարյանի դիրքորոշումներում, և մենք բանակցությունների սկսման որևէ իրական հեռանկար չենք տեսնում»: Հայաստանի նախկին ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը Փորձելով բացատրել միջազգային համայնքին կտրուկ մերժելու այդ ֆենոմենը` միջնորդներն անգամ ենթադրում են, թե գուցե Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը համաձայնեցված խաղ են խաղում․ մեկը մերժում է միջնորդներին, մյուսը` հայտարարում, թե պատրաստ է փոխզիջումների: Մինչդեռ, իրականում ամեն ինչ ավելի քան լուրջ էր․ Երևանում ներիշխանական պայքարը խորանում էր ժամ առ ժամ: Առաջինը, ըստ դիվանագիտական գաղտնի հեռագրերի, այդ մասին կռահում է Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովը: Տեր-Պետրոսյանի հրաժարականից դեռ մեկ ամիս առաջ` հունվարին, Շվեդիայում հանդիպելով ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթին՝ Պրիմակովն ասում է. «Քոչարյանն ուզում է դառնալ Հայաստանի նախագահ: Ղարաբաղի հայերը խոչընդոտ են, եկեք իզուր այս հարցի շուրջ ջուր չծեծենք, փոխարենը քննարկենք` ինչ կարող ենք անել»: Պրիմակովն առաջակում է խստացնել ճնշումները Ղարաբաղի իշխանությունների նկատմամբ ու շտապ կարգով այնտեղ դիվանագիտական դեսանտ իջեցնել: «Եթե Մինսկի խմբի միջնորդները մեկնեն Ստեփանակերտ՝ որպես, այսպես ասած, երեք շատ լուրջ երկրների ներկայացուցիչներ, դա ինչ-որ արդյունք կունենա: Դա ցույց կտա, որ ընդդիմանալով խաղաղ կարգավորմանը՝ նրանք դեմ են գնում ողջ աշխարհի կամքին», - գաղտնի հեռագրի համաձայն, ասել է Ռուսաստանի արտգործնախարարը փոխպետքարտուղարին: 1997 թվականի այցի մանրամասները․ փաստաթուղթը՝ կից Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ներկայացուցիչների հանդիպումը, 1997․ փաստաթուղթը՝ կից Թալբոթը համաձայնում է` անհրաժեշտ է աջակցել Տեր-Պետրոսյանին, ընդունում է, որ նրա ու Քոչարյանի միջև իրական պայքար է սկսվել: Միաժամանակ, հրաժարվում է մեկնել Ստեփանակերտ ու Պրիմակովին ցնցող մանրամասներ պատմում միջնորդների` Ղարաբաղ կատարած վերջին այցի վերաբերյալ: «Վերջին անգամ Արկադի Ղուկասյանը մեզ՝ համանախագահներիս համեմատեց ստալինյան բռնաճնշումների ժամանակ գործող տխրահռչակ тройка-ների հետ, մեղադրեց մեզ Ղարաբաղի հայերի բնաջնջումը կազմակերպելու մեջ: Ես չեմ շտապում ևս մեկ անգամ նման ընդունելության արժանանալ», - խոստովանում է ԱՄՆ փոխպետքարտուղարը: Ամերիկայի փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթի և Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովի հանդիպումը, 1997․ փաստաթուղթը՝ կից Ամերիկայի փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթի և Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովի հանդիպումը 1997-ին․ փաստաթուղթը՝ կից Դիվանագետները որոշում են մի քանի օրից կրկին հանդիպել Փարիզում: Մինչ այդ՝ Պրիմակով-Թալբոթ այս զրույցից երկու շաբաթ անց, Տեր-Պետրոսանը հրաժարական է տալիս։ «Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով։ Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն», - իր խոսքում նշում է առաջին նախագահը։ Այդ օրերին սեղանին դրված տարբերակն առաջարկում էր դուրս բերել հայկական ուժերը գրավյալ տարածքներից` բացառությամբ Լաչինի, կողմերի միջև ստեղծել բաժանարար գիծ` բուֆերային գոտի, որն ամբողջությամբ պետք է մնար չբնակեցված և ԵԱՀԿ ուժերի հսկողության տակ: Լաչինի միջանցքը պետք է լիներ ոչ թե այսօրվա պես՝ 5, այլ` 22 կմ, և Ադրբեջանը այն պետք է վարձակալության տար ԵԱՀԿ-ին, որն իր հերթին պետք է օգտագործման հանձներ Արցախի իշխանություններին: Լեռնային Ղարաբաղը պետք է ունենար իր սեփական դրոշը, զինանշանը, օրհներգը և Սահմանադրությունը: Քաղաքացիները կարող էին զինվորական ծառայությունն անցնել Ղարաբաղի տարածքում, իսկ Ադրբեջանի բանակը, անվտանգության ուժերը և ոստիկանությունը իրավունք չէին ունենալու մտնել Լեռնային Ղարաբաղ առանց տեղական իշխանությունների թույլտվության: Ստեփանակերտը նաև իրավունք էր ստանում արտաքին կապեր հաստատել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ տնտեսության, գիտության, մշակույթի, սպորտի և մարդասիրական հարցերի ոլորտներում: Այս քայլերից հետո արդեն` հաջորդ փուլում, առաջարկվում էր անցնել կարգավիճակի հստակեցմանը: Մինչ այդ միջազգային համայնքը խոստանում էր խաղաղապահ ուժեր տեղակայել` դառնալով անվտանգության երաշխավոր: Դիվանագիտական փաստաթղթերը վկայում են, որ հարցի շուրջ դռնփակ բանակցություններում միջնորդները շարունակ ընդգծել են՝ սա լավագույնն է, որ անցել է իրենց մտքով, և լավագույնը, որ իրենք կարող են առաջարկել կողմերին: Զուգահեռ, գերտերությունները զգուշացնում էին հայկական կողմին` չգնալով լուծման՝ Հայաստանը կորցնում է զարգացման ու բարգավաճման հնարավորությունները: Ֆրանսիայի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը, հունվար, 1998 թվական․ փաստաթուղթը՝ կից Հանդիպում Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովի հետ, 1998․ փաստաթուղթը՝ կից «Ժամանակը աշխատում է Երևանի դեմ. մինչ Ադրբեջանը հարստանում է, Հայաստանը գտնվում է լճացման մեջ», - ըստ Մոսկվայից Վաշինգտոն ուղարկված դիվանագիտական հեռագրի՝ 97-ին ասել էր Պրիմակովը։ «1997-ը գազամուղների ու տրանսպորտային գծերի հարցով որոշում կայացնելու տարի է։ Եթե հայկական կողմը չկարողանա մասնակցել տարածաշրջանային զարգացումներին, դա թանկ կնստի Հայաստանի վրա, ինչը որևէ մեկի շահերից չի բխում», - դրանից ամիսներ առաջ զգուշացրել էր Ամերիկայի հատուկ հանձնարարություններով դեսպան Ջեյմս Քոլինզը Հայաստանի արտգործնախարարին։ Փոխպետքարտուղար Սրթոբ Թալբոթն էլ ընդգծել էր` Հայաստանի մասնակցությունը էներգետիկ ծրագրերին ու տարածաշրջանային նախագծերին կախված է ղարաբաղյան խնդրի կարգավորումից: «Նախագահ Քլինթոնի համոզմամբ, անհրաժեշտ է Հայաստանը մասնակից դարձնել տարածաշրջանում սպասվող տնտեսական աճին», - դիվանագիտական փաստաթղթերից մեկի համաձայն՝ ասել էր Սթրոբ Թալբոթը: Բարձրաստիճան դիվանագետը խոսել էր «Նաիրիտի» վերագործարկման հնարավորության մասին ու միաժամանակ զգուշացրել. «Սա ցույց է տալիս, թե ինչ ծրագրեր են տապալվում հակամարտության պատճառով։ Որևէ բան տեղի չի ունենա առանց խաղաղության»: Առաջին նախագահի հրաժարականից հետո` ավելի քան երկու տասնամյակ, Հայաստանի բոլոր երեք առաջնորդները որդեգրեցին ստատուս քվոն պահելու քաղաքականությունը: Բոլոր երեքն իրենց իշխանության տարբեր փուլերում Տեր-Պետրոսյանին մեղադրեցին պարտվողականության ու դավաճանության մեջ:

Վրաստանում երկատում է․ Կիևը դժգոհ է, Մոսկվան՝ դեռ ոչ

Վրաստանում երկատում է․ Կիևը դժգոհ է, Մոսկվան՝ դեռ ոչ

Վրաստանի կառավարությունը, ըստ նրանց, օգնում է Ռուսաստանին (Հայաստանի և Ղազախստանի միջոցով) շրջանցել պատժամիջոցները

Լավրովն առաջին անգամ չէ խոսում «օկուպանտ» Հայաստանի մասին

Լավրովն առաջին անգամ չէ խոսում «օկուպանտ» Հայաստանի մասին

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու առաջարկը դեռևս արդիական է՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը․․․

Սերժ Սարգսյանի եղբորից 4․5 միլիարդ դրամ և 1․2 միլիարդի գույք կբռնագանձվի

Սերժ Սարգսյանի եղբորից 4․5 միլիարդ դրամ և 1․2 միլիարդի գույք կբռնագանձվի

— Բռնագանձման է ենթակա Լյովա Սարգսյանին պատկանող 9 միլիոն 400 հազար դոլարին համարժեք դրամը, որից 6 միլիոն 800 հազար դոլարը պահվում է․․․