ՊԲ․ զինվորին վիրավորել է հակառակորդը
Զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր
Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել
Ռատասը Էստոնիայի կառավարությունը գլխավորում էր 2016-ի նոյեմբերից
Մարտակերտցին պայթել է ականի վրա
Էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելից պայթել է ականի վրա․․․
«Իմ քայլ»-ը վերադարձնում է տխրահռչակ Գագիկ Ջհանգիրյանին
«Իմ քայլ» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի պաշտոնում առաջադրել է նախկին զինդատախազ, «Հայ ազգային կոնգրեսի» նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը թեկնածությունը։ «Հանդիպումից հետո խմբակցությունը խորհրդակցեց և որոշեց առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին որպես ԲԴԽ թեկնածու», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Այսօր ավելի վաղ խմբակցության պատգամավորները դռնփակ հանդիպել էին Ջհանգիրյանի հետ։ Հանդիպումից հետո Ջհանգիրյանը հայտարարել է, որ եթե իշխանական խմբակցությունն հաստատի իր թեկնածությունը, ինքը կընդունի այդ առաջարկը։ «Ես համաձայնել եմ թվապես մեծամասնության խմբակցության կողմից առաջադրվելու , բայց ես գործադիր իշխանություն չեմ գնում, քաղաքական պաշտոն չեմ ստանձնում, ես քաղաքական թիմի անդամ չեմ դառնում։ Ես գնում եմ մասնագիտական աշխատանքի։ Ես ուրախ կլինեմ, որ ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն էլ այսօր ինձ առաջադրեն, մեծ սիրով կհամաձայնեմ իրենց կողմից ևս առաջադրվելու», - ասել Ջհանգիրյանը։ Նախկին զինդատախազը նշել է նաև, որ ԲԴԽ-ի մեծ մասն իր ուսանողներն ու կոլեգաներն են․ «Ես այնտեղ որևէ վատ մթնոլորտ չեմ տեսնում»։ Ջհանգիրյանի զինդատախազ եղած տարիներին (1997-2008) այդ կառույցի ապօրինություններից ամենահնչեղը Մատաղիսի գործն էր․ երկու զինծառայողների սպանությունը նրա ղեկավարած դատախազությունը հետևողականորեն վերագրում էր երեք անմեղ զինվորների, որոնց Ջհանգիրյանի ենթակաները՝ ծեծելով և նվաստացնելով, ստիպել էին խոստովանական ցուցմունք տալ։ Մեղադրյալները, դատապարտվելով մինչև ցմահ ազատազրկում, հետագայում արդարացվել են և նույնիսկ հաղթել Եվրոպական դատարանում։ Ջհանգիրյանը դրանից հետո էլ ոչ միայն հրաժարվել է ներողություն խնդրել, այլև շարունակել է պնդել, որ ինքը և իր ղեկավարած կառույցը ճիշտ է գործել։ 2008-ին պաշտոնը լքած Ջհանգիրյանը մասնակցել է նույն թվականի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ցույցերին, «Մարտի 1»-ի գործով դատապարտվել, իսկ 10 տարի անց արդարացվել է։ Մարտիմեկյան իրադարձություններից հետո՝ 2012 թվականի մայիսի 6-ին ՀԱԿ-ի համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։
Հայաստանի նախագահին տարել են հիվանդանոց՝ բարձր ջերմությամբ և երկկողմանի թոքաբորբով
Հունվարի 3-ին Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել էր ոտքի վիրահատության
Ղարաբաղում ևս 7 զինծառայողի մարմին են գտել
Առայսօր հայտնաբերվել է 1229 մարմին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ
Կորոնավիրուսի 485 նոր դեպք Հայաստանում
Փաստացի բուժվում է 8216 մարդ
ՊԲ․ 18-ամյա զինվորը Ղարաբաղում մահացել է հիվանդությունից
Նախնական ախտորոշումը սիրտ-թոքային անբավարարվածություն է
Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգիծը գնահատվում է կես միլիարդ
Իսկ Հայաստանը տրանսպորտային կապ կունենա Ռուսաստանի հետ՝ Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու և Իջևան-Ղազախ-Բաքու երկաթգծային ուղղություններով․․․
Հորդորում ենք թվականներ գործածելիս խուսափել սխալներից
Սխալ է, օրինակ, VI-րդ, քանի որ լինում է վեցերորդ+րդ)։ Իսկ հռոմեական I-ի դեպքում՝ սխալ է I-ին գրելը (ինչպես նաեւ՝ 1-րդ)։ Ճիշտը սա է՝ 1-ին դասարան կամ․․․
ՊՆ ներխուժած մարդուն սպառնում են երկարամյա ազատազրկմամբ
Հարուցվել է քրեական գործ