«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խստորեն դատապարտում է երեկ՝ հուլիսի 26-ին, ՀՀ իշխանությունների ձեռնարկած ուժային գործողությունները, որոնց հետևանքով ծանր վիրավորում են ստացել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Գևորգ Իրիցյանը, Պավլիկ Մանուկյանը, նրա որդի Արամ Մանուկյանը և իրավապահ մարմինների մեկ աշխատակից:
Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասված է նաև, որ «Քաղաքացիական պայմանագիրն» ակնկալում է, որ Ժիրայր Սեֆիլյանի, «Սասնա ծռերի» և իշխանությունների միջև տեղի ունեցած բանակցությունների բովանդակությունը կբացահայտվի հանրության համար և անընդունելի է համարում պետականության համար լրջագույն վտանգներ պարունակող իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ բանակցությունների բովանդակության չհանրայնացման պրակտիկան:
ՔՊ-ն նաև վստահություն է հայտնում, որ երկրում հաստատված վստահության ճգնաժամի լուծման միակ ճանապարհը Սերժ Սարգսյանի հեռացումն է իշխանությունից՝ ժողովրդի քաղաքական կամարտահայտման միջոցով: