հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Պետությունը փակում է Երևանի ՋԷԿ֊ի անհայտ ծագման պարտքերը․ «ՀԺ»

Պետությունը փակում է Երևանի ՋԷԿ֊ի անհայտ ծագման պարտքերը․ «ՀԺ»

ՀՀ կառավարությունը իր առաջիկա նիստում որոշում է կայացնելու Երևանի ՋԷԿ-ի պարտքերի ևս մի «խմբաքանակ» փակելու մասին։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ խոսքը ավելի քան 10 միլիարդ դրամի մասին է:

«ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կառավարության նիստի օրակարգ է մտցրել մի նախագիծ, որով ենթադրվում է համայնքների և այլ սուբյեկտների տնօրինության տակ գտնվող գազաբաշխման ցանցերն ու համակարգերն ամբողջությամբ ներառել Երևանի ՋԷԿ-ի հաշվեկշռում, իսկ Երևանի ՋԷԿ-ը իր հերթին այդ ունեցվածքը տալու է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը որպես վերջինիս ունեցած պարտքի մի մասի մարում», – գրում է «ՀԺ»-ն։

Թերթը հիշեցնում է, որ երկու շաբաթ առաջ կառավարությունը մոտ 1.7 միլիարդ դրամ մի փոքր այլ սխեմայով կրկին տրամադրեց Երևանի ՋԷԿ-ին, որպեսզի վերջինս այն փոխանցի «Գազպրոմ Արմենիային» որպես կուտակված պարտքի մարում։

«Այսպիսով, կարճ ժամանակահատվածում կառավարությունը մոտ 12 միլիարդ դրամ է տվել Երևան ՋԷԿ-ի պարտքերի մարմանը և դեռ հայտնի չէ, թե էլի որքան պետք է տա, որպեսզի պարտքը ամբողջությամբ մարվի։ Ինչպես է գոյացել այդ պարտքը, ով է մեղավոր, ինչու պետք է պետությունը մարի այդ պարտքը։ Ըստ ամենայնի, խոսքը «Նաիրիտի» կուտակած պարտքի մարման մասին է, սակայն այդ մասին կառավարությունը համառորեն լռում է», – գրում է «ՀԺ»-ն։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում