Սահմանադրության փոփոխությունից հետո անցկացվող առաջին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընտրությունների արդար անցնելու մասին վստահեցնում էին ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմադիր գործիչներ և քաղհասարակության ներկայացուցիչները։ Որպես փաստարկ բերվում էին էկելտրոնային սարքերը, ցուցակների հրապարակումը, 9 քվեաթերթիկների առկայությունը՝ որպես «կառուսելի» հակաթույն և այլ նորամուծություններ։ Այսօր՝ ընտրությունների օրը, գոնե դիտորդները իրենց կարծիքը փոխել են և հայտնում են, որ ընտրատեղամասերում էլ խախտումները քիչ չեն։