Մեզանից շատերը Ալենի պես թքած ունեն
—․․․Շատ մարդիկ նույնականանում են թքողի հետ, որ չնույնականանան նրա հետ, ում վրա թքել են։
«Թմրանյութ», «մաքսանենգություն». երկրորդ «ինքնասպանությունը» Քննչականում
Ըստ Քննչական կոմիտեի, (ենթադրաբար) ինքնասպան եղած կալանավորը Ռուսաստանի քաղաքացի էր՝ 30 տարեկան․․․
Ադրբեջանցի «բնապահպանների» դիրքորոշման վերաբերյալ
Պետք է իրականացնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և նավթագազային արդյունաբերության այլ նախագծերի հասցված վնասների միջազգային աուդիտ․․․
Ռուս սպան խոսել է Հայաստանի անունից, հայերը ապօրինաբար ձեռբակալել են
Հուլիսի 18-ի կեսգիշերին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացի Իրինա Բելաչեուին։ Մեկ օր ՁՊՎ-ում պահվելուց հետո կինը ազատ է արձակվել։ Ղրիմի բռնակցումից և Դոնբասում սկսած պատերազմից հետո 55-ամյա կինը արտագաղթել է Ռուսաստանից և քաղաքական ապաստան հայցել Ուկրաինայում։ Մոսկվան նրան մեղադրում է «միջազգային պաշտպանության ներքո գտնվող հաստատության վրա հարձակման» (ՌԴ ՔՕ 360-րդ հոդված) մեջ․ 2016 թվականին Բելաչեուն Կիևում բողոքի ցույցի է մասնակցել և ձու նետել Ռուսաստանի դեսպանատան վրա։ 2021 թվականին Մոսկվայի դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։ Կնոջ նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել։ Մոտ 8 տարի է 55-ամյա Իրինա Բելաչեուն ապրում է Ուկրաինայում, որտեղ քաղաքական փախստականի կարգավիճակ ունի։ Նրա դուստրը՝ Խաննա Նիկոլայենկոն, որը անցյալ տարի է տեղափոխվել Հայաստան, պատմել է, որ մայրն ի սկզբանե Վրաստան էր որոշել գնալ՝ հագստանալու։ Վրաց սահմանապահները, առանց հիմքեր ներկայացնելու, նրա մուտքը երկիր արգելել են։ Բելաչեուն եկել է Երևան՝ այստեղ ապրող երեխաներին տեսակցելու։ «Զվարթնոցում» նրան անմիջապես ձերբակալել են։ «Երևան ժամանելուն պես մորս անձնագրում մուտքի կնիք դրեցին... և անմիջապես հայտնեցին, որ ՌԴ-ում իր դեմ քրեական գործ է հարուցվել, ինչը նշանակում է, որ նա չի կարող օդանավակայանից ներս անցնել, այսինքն՝ մտնել Հայաստան։ Հետո ես ու մայրս մի քանի ժամ անցկացրինք ոստիկանական բաժանմունքում։ Ամենայն հավանականությամբ նրան չեն հանձնի Ռուսաստանին։ Ոստիկանները գրեթե երդվում էին, որ չեն արտահանձնի, բայց դա փաստարկ չէ», - ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլայենկոն։ Նույն օրը կնոջը տեղափոխել են ՁՊՎ։ ՀՔԱՎ-ից բողոքարկել են ձերբակալման որոշումը։ Հաջորդ օրը նրան ազատ են արձակել։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից ահազանգել են՝ Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվող քաղաքացիներին ձերբակալելու իրավական ընթացակարգեր Հայաստանում չկա՛ն, Հայաստանը հերթական անգամ ի կատար է ածում Ռուսաստանի ապօրինի պահանջը՝ ձերբակալել ձերբակալել նրանց և գտնվելու վայրի մասին զեկուցել Ռուսաստանի իրավապահ մարմիններին, Իրինա Բելաչեուի նկատմամբ հետապնդումը ապօրինի է։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանի կողմից հետախուզվող շուրջ 12 քաղաքացի է այս խնդրով դիմել ՀՔԱՎ։ Նրանց մի մասը, ինչպես Բելաչեուն, ձերբակալվել և ազատ է արձակվել, մյուս մասին փորձել են ձերբակալել։ Բոլոր դեպքերում գործընթացը կանգ է առել՝ հստակ հիմքերի բացակայության պատճառով։ ՁՊՎ-ից դուրս գալուց հետո Բելաչեուն պատմել է AliQRu-ին, որ երևանյան օդանավակայանի ոստիկանության բաժնում իրեն հարցաքննել է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության (ФСБ) աշխատակիցը: «Հայաստանի ոստիկանությունում ինձ ասացին, որ Ռուսաստանի Դաշնության հետ պայմանագիր ունեն, համաձայն որի՝ իրենք ձերբակալում են նրանց, ովքեր հետախուզման մեջ են․․․ Եկավ ինչ-որ մարդ, ներկայացավ որպես Հայաստանի սահմանապահ ծառայության աշխատակից։ Դատելով արտաքինից՝ ռուս էր։ Ասաց, որ Հայաստանը հետաքրքրված չէ նրանով, որ ես այստեղ ինչ-որ էքստրեմիստական գործողություններ անեմ։ Ասացի՝ ես նման բան չեմ էլ նախատեսում, եկել եմ աղջկաս և թոռանս տեսնելու։ Վերցրեց հեռախոսս, սկսեց լուսանկարաներս նայել։ Ասացի՝ էնտեղ մենակ ծաղիկներ ու փիսիկներ են։ Սկսեց հարցեր տալ, թե՝ որքան հաճախ ես գնում СБУ զեկույցներով, ինչ նացիստական խմբավորումների հետ կապեր ունես և այլն։ Որևէ փաստաթուղթ նա ինձ ցույց չի տվել։ Հարցրեցի՝ դուք ո՞վ եք, ձեր անունը կասե՞ք։ Ասեց՝ Ալեքսանդր։ Վերջ։ Համազգեստի վրա հայերեն ինչ-որ բաներ էին գրած, ուսին կոճակ էր՝ ռուսական գերբով։ Օդանավակայանի ոստիկանական բաժնում նաև սենյակ կար, որի վրա գրված էր՝ Ռուսաստանի Դաշնության ծառայություն։ Նա ինձ հարցաքննեց և հեռացավ։ Հետո եկավ ինձ ձերբակալածը՝ Վարդանյան, եկավ թարգմանիչը, հետո նաև փաստաբանը։ Հարցրեցի՝ ով էր ինձ հարցաքննում, ասացին՝ նա մեզ հետ կապ չունի, նա ձեզ հարցաքննելու իրավունք չուներ, դուք կարող էիք հրաժարվել հարցաքննությունից և այլն»: Բելաչեուն ՌԴ քաղաքացի է, բայց փախստանականի կարգավիճակ ունի Ուկրաինայում։ Հայաստան է եկել փախստականի վկայականով։ Կինը պատմել է նաև իր նկատմամբ Ռուսաստանում նախաձեռնված քրեական հետապնդման մասին․ «2016 թվականին ես արդեն Ուկրաինայում էի։ Մենք ակցիա էինք արել ՌԴ դեսպանատան մոտ։ Այն ժամանակ Սավչենկոն դեռ բանտում էր նստած։ Ես ձվեր եմ նետել Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ։ Ռուսաստանի իշխանության գործողությունների նկատմամբ իմ վերաբերմունքն էի այդպես արտահայտում։ քրեական գործ հարուցեցին իմ դեմ․․․ Բոլոր այս տարիների ընթացքում ես Ուկրաինայում եմ ապրել, Ռուսաստան չեմ վերադարձել»։ 2011 թվականից՝ Ռուսաստանում ընտրությունների կեղծումից, հետընտրական բողոքի ցույցերից (Բոլոտնայայի շարժումը) հետո Իրինա Բելաչեուն ընկերների հետ Ռուսաստանում հիմնել է «Դիմադրության ազատ դպրոցը» («Свободная школа сопротивления»), աջակցել և անձամբ մասնակցել է ուկրաինական Մայդանին, Դոնբասում պատերազմից և Ղրիմի բռնակցումից հետո բողոքի ցույցեր է արել նաև Ռուսաստանում։ 2014-ից տեղափոխվել է Ուկրաինա, մինչ այդ՝ ահազանգել Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից ճնշումների (գաղտնալսումներ, հետապնդումների), իր երեխաների (կիսով չափ եթովպացի են) նկատմամբ ռասիստական հարձակումների մասին։ Ուկրաինայում կինը քաղապաստան է հայցել, տարիներ անց հայցը բավարարվել է։
40 երեխա տարան կորցրեցին․ կանայք փակել էին Բաղրամյանը
Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր փակել էին Բաղրամյան պողոտան։ Մինչ այդ նրանք նստացույց էին անում կառավարության շենքի մոտ, հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Իրենց ստի պատճառով որոշեցինք փակել փողոցը։ Ասում էին՝ հեսա կգան, հեսա կընդունեն։ Այդ հեսան երկու ժամ է՝ չի վերջանում։ Այսպե՞ս են հարց լուծում, այսքան ոստիկան են բերել, լցրել․․․Ցույցը շարունակելու ենք այնքան, մինչեւ մեկը բժժի էս արևի տակ, ընկնի։ Ինչքան կարողանանք, այնքան փակ ենք պահելու փողոցը։ Հիմա իմ երեխան ավելի վատ վիճակում է, ո՞վ է մտածում նրա մասին», - ասել է Բաղրամյանը փակած մայրերից մեկը։ «Քիմիկների» զորամասի տղաների անունները Ադրբեջանում պահվող հայ զինվորականների ցանկում չկան։ Ծնողներից շատերը, ամեն դեպքում, վստահ են՝ իրենց որդիները գերի են ընկել և տարվել Բաքու։ տե՛ս Տեսե՞լ ես մի մեծահարուստի երեխա զոհվի․ անտեսված ծնողները կրկին փողոցում են Նրանք վրդովված են հայաստանյան պաշտոնյաների անտարբերությունից, ասում են՝ արդեն երեք տարի է զուտ արհամարհում են իրենց։ «Որ դուռը գնում ենք, ոչինչ չեն անում մեր երեխաներին գտնելու համար։ 40 երեխա տարան կորցրեցին, ոչ մեկին հետաքրքիր չի մեր երեխաների ճակատագիրը»։ «Երեք տարի է արդեն՝ որ դուռը գնում ենք, արդեն զզվում են մեզնից, չեն ուզում մեր երեսը տեսնեն։ Ասում են՝ լռեք, լռեք, լավ կլինի։ Ինչքա՞ն լռենք»։ «Մենք լավ գիտենք, որ մեր երեխեքը անհետ կորած չեն, իրենց բռնի ուժով գերի են տարել: Մենք փաստեր, վիդեոներ ունենք: Այդ տարածքում ԱԹՍ-ներ չեն տրաքել, որ ԱԹՍ-ից մասունքների վերածվեն, չկարողանան հետ բերել: Այն, ինչ իրենց աշխատանքն է, չեն արել, մե՛նք ենք արել ու հասել այդ ամենին: Մենք իրենցից ոչ հաց ու ապրուստ ենք ուզում, ոչ էլ ասում՝ մեզ պահեք։ Իմ երեխուն բեր տուր ինձ: Երբ ես իմ տղայի գերության փաստերը ներկայացրեցի Քննչական ու ԱԱԾ, բացարձակ ոչինչ չարեցին: Իմ հարսը երկու գիշեր լացելով նստել է, նույնականացրել է այն հագուստը, որ իր ամուսինը հագել, գնացել է, տեսանյութում գերի ընկած զինծառայողի հագուստի հետ: Ինքը կարողացել է հաստատել, որ դա իր ամուսինն է: Մենք տարբեր տեղ ուղարկել ենք մեր բողոքները, ոչ մի անգամ չենք ասել, որ մենք սխալ ենք»։ Պաշտոնական վարկածի համաձայն, Էջմիածնի «քիմիկների» զորամասի զինծառայողները 2020-ի հոկտեմբերի 21-ին տեղափոխվել են Զանգելան, ըստ մեղադրանքի՝ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, որը Զանգելանի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, հոկտեմբերի 20-ին իմացել է, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, բայց օգնության չի շտապել։ Գեներալը նահանջի հրաման է տվել և վերադարձել Կապան։ Արդյունքում 62 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, նրանցից միայն 22-ն են կարողացել դուրս գալ։ 5 հոգի գերեվարվել է (Ադրբեջանը նրանց գերեվարման փաստը հաստատել է), 11-ը զոհվել է, 24-ի գտնվելու վայրը առ այսօր անհայտ է մնում։ Ծնողների երկարամսյա պայքարից հետո մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանին, պատերազմի ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանին և զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին։ տե՛ս Աղքատների երեխեքն են կորել ու զոհվել՝ իրենց համար․ ցույցերը չեն դադարելու Առ այսօր 24 անհետացած զինվորների մասին լուր չկա։ Մի քանի ժամ Բաղրամյան պողոտայում մնալուց հետո նախագահականից տեղեկացրեցին, որ մեկ շաբաթվա ընթացքում հանդիպում կկազմակերպեն անհետ կորած զինծառայողների ծնողների հետ։ Բաղրամյանը փակած կանայք բացեցին պողոտան։ Որոշեցին, որ մի շաբաթ էլ կսպասեն, և եթե հանդիպումը չկայանա՝ կվերադառնան փողոց։ Պատերազմից հետո «Քիմիկների» զորամասի անհետացած զինծառայողների հարազատները բողոքի ցույցեր էին անում Պաշտպանության նախարարության և Կառավարության մոտ։ Պատմում էին, որ վերջին անգամ իրենց որդիների հետ խոսել են հոկտեմբերի 19-20-ին։ Բողոքում էին Քննչականի անգործությունից, ասում էին՝ իրենց որդիների անհետացման մասին տեղեկությունները ինքնուրույն են հավաքել, խոսել են նրանց ողջ մնացած ծառայակիցների, հրամկազմի հետ, տեսանյութեր են հավաքել ադրբեջանական պրոպագանդիստական ալիքներից: Զինծառայողներից մեկի հայրը պատմում էր․ «Արսեն Աբգարյանին՝ կամանդիրին, գեներալ Անդրանիկ Մակարյանը ստիպում է, թե պետք է տանես։ Արսեն Աբգարյանը պատասխանում է՝ «պարոն գեներալ, մենք ոչ զինամթերք ունենք, ոչ կասկա ունենք, ոչ բրոնեժիլետ․ ո՞ւր գնանք»։ Ասում ա՝ «դուք գնացեք, ես ձեր հետևից զինամթերք էլ կբերեմ, կասկա էլ»։ Տանում են տղերքին, մտցնում են զասադի մեջ․ ինքը գալիս՝ տեսնում է, որ տղերքը արդեն բոյ են տալիս՝ 50 հոգով 500 հոգու դեմ։ Ու ընտեղից պարոն գեներալը դառնում է շոշն ու փախնում։ Եթե գեներալը փախնում է, սպան ու զինվորն ի՞նչ պետք է անեն։ Հարցնում ենք՝ «պարոն գեներալ, ինչի՞ չգնացիք օգնեք տղաներին»։ Ասում ա՝ «եթե գնայի, ինձ կխփեին, էտ վախտ ո՞վ պետք է գար ձեզ պատմեր՝ ինչ ա եղել»»։ Մայրերից մեկն էլ հավելում․ «Ասում ենք՝ պարոն գեներալ, արի մեզ հետ հանդիպման։ Գեներալը չի գալիս։ Ասում ա՝ «էնտեղ մարդիկ կան, որ ուզում են դանակով ինձ խփեն, դրա համար չեմ գալիս»։ Հլա նրա պատասխանին։ Արա, երեխին տանում ես ԴՇԿ-ին դեմ ես հանում, երեխեքը՝ 18 տարեկան, 20 տարեկան, 30 տարեկան, չեն վախենում, դու՝ գեներալդ, մեզնի՞ց ես վախենում»։ Ծնողների բողոքների հիման վրա գեներալին ավելի ուշ մեղադրանք են առաջադրել ՔՕ 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում», երեք սպաներին՝ զորամասի հրամանատար, զորամասի շտաբի պետ, զորամասի համալրման բաժանմունքի պետ, հանցակցության և այլ հոդվածներով: Քրեական գործն անցյալ տարի ուղարկվել է Սյունիք մարզի դատարան։
«Բացում» շարժում․ այլընտրանք Ակնայի այսպես կոչված «հումանիտար օգնությանը»
Դարդենների կինոն
Անջուր էրեբունցիները եկել էին Վեոլիա ջրի օֆիս
«Բացում» շարժում․ այլընտրանք Ակնայի այսպես կոչված «հումանիտար օգնությանը»
Երևանում սնունդ և դեղորայք են հավաքում, որ խնդրեն ՄԱԿ-ին իր դրոշի ներքո տեղափոխել Լեռնային Ղարաբաղ
«Ձեր հալը կտեսնեք»․ երեխաներին շարունակում են տանջել Զատիկում
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն աղմկահարույց այցից հետո դիտորդական խումբը ևս մեկ անգամ այցելել է Կենտրոն։ Այցի արդյունքներն ամփոփող զեկույցը հասանելի է հղումով։ Ստորև՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գրանցած ամենախնդրահարույց հարցերը․ Բռնությունները շարունակվում են Մարտի 29-ի այցի ընթացքում տեղեկություններ էին ստացվել ֆիզիկական և սեռական բռնության մասին, տղաների խմբում Դիտորդական խմբի անդամները նկատել էին վնասվածքներ և կապտուկներ ունեցող երեխաների։ Մայիսի 3-ի այցի ընթացքում Դիտորդական խմբի անդամները նկատելի էին երեխաների կողմից աշխատակիցների նկատմամբ լարվածություն։ Երեխաները կրկին հայտնել են այլ երեխաների կողմից վատ վերաբերմունքի, ներառյալ ֆիզիկական բռնության մասին։ Որպես օրինակ՝ մեծ տղաները փոքրերին կարող են «խփել», երբ վերջիններս աղմկում և խանգարում են նրանց քունը։ Երեխաները պատմում են, որ իրենց սպառնացել են, թե «ձեր հալը կտեսնեք», եթե դիտորդներին բողոքել են։ Ըստ երեխաներից մեկի՝ աշխատակիցն ասել է՝ «էդ ձեր դիտորդներն եկան, ի՞նչ փոխեցին»՝ նկատի ունենալով, որ նույնիսկ Դիտորդական խմբի այցը որևէ բան չի փոխել։ Երեխաները նշում են, «սաղ իրանց ձեռն ա»՝ նկատի ունենալով աշխատակիցներին և ավելացնում, որ իրենց սպառնում են, օրինակ, Գավառի մանկատուն տեղափոխմամբ։ Երեխաները դժգոհում են նաև, որ «երեսով են տալիս, եթե ասենք մի կոնֆետ են տալիս»։ Երեխաներից մեկը հայտնել է նաև ոստիկանների կողմից վատ վերաբերմունքի, այդ թվում՝ ֆիզիկական բռնության մասին՝ առանձնացնելով հատկապես ոստիկաններից մեկին։ Ըստ նրա՝ ոստիկաններից մեկն ասել է՝ «ում ուզում եք, բողոքեք»։ Երեխաները պատմում են, որ միայն մի դայակ է ոստիկաններին արգելել տղաներին հարվածել, որը սակայն հիմա չի աշխատում: Դիտորդական խմբի անդամներն այցի ընթացքում արձանագրել են կապտուկով երկու երեխայի։ Այս երեխաներից մեկը նշել է, որ ընկել է։ Փաստացի, տեղեկատվությունը հակասական և մտահոգիչ էր՝ հաշվի առնելով նաև նրանցից մեկի՝ ավելի բարձր տարիքով տղայի հետ շփման ընթացքում ակնհայտ վախեցած պահվածքը, ինչպես նաև տղաներից մեկի՝ սենյակը փոխելու խնդրանքը, որը երեխաների միջև վեճի պատճառով էր։ Բռնությունների գրանցման մատյանը, թեև պարտադիր լինելուն, չկար։ Դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության պահպանման իրավունքը ոտնահարվում է Դիտորդական խումբն առաջին այցի ժամանակ արձանագրել էր, որ Կենտրոնում խախտվում է խնամք ստացող դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության պահպանման իրավունքը։ Նրանք չեն ստանում մեկուսի և բարյացակամ խորհրդատվություն սեռական հասունացման, սեռական առողջության հարցերի վերաբերյալ։ Խնդիրն արձանագրվել է նաև մայիսի 3-ի այցի ընթացքում։ Աշխատակիցը թեև տեղեկացրել է, որ աղջիկների հետ պարբերաբար խոսում են սեռական և վերարտադրողական առողջության հարցերից, միևնույն ժամանակ նշել է՝ «Դեռահասների հետ, եթե նման թեմաներից խոսես, միտքը էդտեղ կգնա, ավելի լավ է չխոսել։ Ավելի լավ է աղջիկներին սովորեցնել համեստություն, քան պաշտպանիչ միջոցների մասին»։ Այս այցի ընթացքում ևս որոշ երեխաներ բարձրացրել են հիգիենայի պարագաների սղության և ոչ պատշաճ որակի խնդիրը։ Մասնավորապես որոշ աղջիկներ տեղեկացրել են, որ օրական մեկ միջադիր է տրամադրվում։ Երեխաներից շատերը, ինչպես նախորդ այցի ընթացքում, նշել են, որ հիմնականում օգտագործում են ընտանիքի անդամների բերած հիգիենայի պարագաները։ Գերբնակեցում Երեխաների տարիքային տարբերությունը, վարքային տարբեր դրսևորումներն ու առողջական վիճակը և ոչ բավարար տարածքն անհնար են դարձնում արժանապատիվ կեցության ապահովումը։ Արձանագրվել է ննջասենյակներում անձնական տարածքի անհամապատասխանություն սահմանված չափանիշներին, անհատական դարակների անբավարար քանակ, նաև ցածր ջերմաստիճանի խնդիրը։ Երեխաների շարժը Դիտորդական Խմբին տրվել է հակասական տեղեկություն երեխաների տեղաշարժի վերաբերյալ։ Մասնավորապես՝ տնօրենը նշել է, որ երեկոյան ժամերին արգելում է դուրս գալ մի քանի տղայի, որոնք կարող են փախուստի դիմել, մինչդեռ զրույցների ընթացքում երեխաները նշել են, որ թույլատրվում է դուրս գալ միայն այն տղաներին, որոնց, ըստ տնօրենի, արգելվում է։ Միևնույն ժամանակ երեխաներն, օրինակ, առանց ուղեկցության են գնում դպրոց։ Այսինքն՝ երեխաները, մի կողմից՝ առանց ուղեկցության կարողանում են դուրս գալ Կենտրոնի տարածքից, մյուս կողմից՝ սահմանափակվում է նրանց տեղաշարժը Կենտրոնի տարածքում։ Կենտրոն մուտք գործելիս երեխաները չեն ստանում բավարար և իրենց հասկանալի լեզվով տեղեկություններ։ Մասնավորապես՝ երեխաներին չի ներկայացվում, թե իրենք ուր են գնում, ինչ պետք է սպասել (օրինակ՝ ասվում է, որ «ճամբար է գալիս» և այլն)։ Խնդրահարույց է անորոշությունը՝ կապված Կենտրոնում գտնվելու ժամկետների հետ։ Երեխաները տեղեկացվում են, որ Կենտրոնում ապրելու են վեց ամիս, սակայն այդ ժամկետը երկարում է՝ բացասաբար անդրադառնալով նրանց հոգեվիճակի վրա։ Այս և մյուս խնդիրները, Կենտրոնի կողմից տրված մեկնաբանությունները, դիտորդական խմբի առաջարկները ամբողջովին կարող եք գտնել ԶԵԿՈՒՅՑՈՒՄ։
Մեղադրանքները չի ընդունում Արցախի հերոսը
Վիտալի Բալասանյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք ու թմրանյութեր պահելու, պետությունից գույք հափշտակելու․․․
Ղարաբաղ․ կուլիսային բանակցություններ և ցուցադրական ակտիվիզմ
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպման որոշ մանրամասները հանրայնացվեցին Եվրախորհրդի նախագահի պաշտոնական հայտարարությամբ։ Հանդիպումը նշանավորվեց նաև Ռուսաստանի արտգործնախարարության ծավալուն հաղորդագրությամբ՝ հրապարակված Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններից ընդամենը կես ժամ առաջ։ Պաշարված Ղարաբաղում, մինչ այդ, «համաժողովրդական շարժում» է՝ բարձրաստիճան պաշտոնյաների ղեկավարած բողոքի ցույցը վրանավորվել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և ռուս խաղաղապահների բազայի մոտ։ Բաքուն (և Շառլ Միշելը) խոսում են Ադրբեջանից «հումանիտար» օգնություն մատակարարելու հնարավորության մասին՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով, Ղարաբաղի հայերը պահանջում են ապաշրջափակել Լաչինի միջանցքը և վերականգնել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված տարանցման ռեժիմը։ Աղդամ, մատակարարումներ, ինտեգրացիա Շառլ Միշելի հայտարարության հիմնական ինտրիգը Ղարաբաղի ապաշրջափակմանը վերաբերող հատվածն էր։ Երկրորդելով Ադրբեջանի արտգործնախարարի՝ հանդիպման նախաշեմին արված հայտարարությանը, Միշելը աջակցել է Աղդամից (այսինքն Ադրբեջանից) դեպի Ղարաբաղ («տեղի բնակչությանը») հումանիտար մատակարարումներ անելու առաջարկին, զուգահեռաբար շեշտելով՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Հայաստանյան փորձագետները սա մեկնաբանել են որպես ադրբեջանական «բլոկադային» շանտաժի լեգիտիմացում և հարկադիր ինտեգրացման քաղաքականության հովանավորում։ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները Ադրբեջանը անտեսել է, Լաչինի միջանցքը հետզհետե ավելի է փակվել, այսօր Ղարաբաղ սնունդ և դեղորայք անգամ չի մատակարարվում, միջազգային կառույցների (այդ թվում՝ Եվրամիության կոչերը) Բաքուն անտեսել է․ եթե այս ամենի հիմնական նպատակը Ստեփանակերտին «ինտեգրացիա» պարտադրելն էր, ապա, դատելով Միշելի վերջին հայտարարությունից, այդ նպատակին Ադրբեջանը ավելի է մոտեցել: «Հասկանալի չէ՝ ինչով էր հանդիպման ժամանակ զբաղված հայկական կողմը, եթե նման ձևակերպումներ են ներառվել հայտարարության վերջնական տեքստի մեջ։ Լեռնային Ղարաբաղի շրջափակման նպատակներից մեկը Ադրբեջանից Ղարաբաղ ենթակառուցվածքների և հաղորդակցությունների վերականգնում էր՝ որպես ինտեգրացիայի մեծ օրակարգի մաս։ Այդ օրակարգը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին է փորձում պարտադրել ուժային մեթոդներով, շանտաժով։ Եվ այն, որ Եվրոպական խորհրդի նախագահը նման նարատիվներ է ներառում իր հայտարարության մեջ, անընդունելի է և կարող է նպաստել գետնի վրա իրավիճակի վատթարացմանը, կարող է Ադրբեջանին ավելի ամուր հիմքեր տալ՝ Լաչինի միջանցքի վերաբացման համար գործադրվող ճնշմանը հակադրվելու համար։ Այս առումով խոսքը, իհարկե, հայկական դիվանագիտության ձախողման մասին», - «Էխո Կավկազա»-ի թղթակից Վադիմ Դուբնովի հետ զրույցում ասել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Հայաստանը, որն արդեն իսկ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, արդյո՞ք իրագործելի ծրագիր ունի՝ եթե ոչ ինտեգրացիոն քաղաքականությունը մերժելու, ապա գոնե Ադրբեջանի հետ տնտեսական և ենթակառուցվածքային կապերի վերականգնումը առկախելու համար։ Այս հարցի պատասխանը չկա։ Հայաստանցի փորձագետների մեծ մասը հավատացած է, որ հայկական կողմը պետք է շարունակի պնդել Լաչինի միջանցքի անպայման վերագործարկման և Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների համար միջազգային մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտության վրա։ Ինչպե՞ս հասնել այս պայմանների իրագործմանը, եթե Ադրբեջանը դրանք կտրականապես մերժում է, պարզ չէ։ Բավարար միջազգային ճնշում չկա (Բաքուն բարեհաջող կերպով անտեսում է թե՛ կոչերը, թե՛ դատական վճիռները և թե՛ բանաձևերը), ո՛չ հավանական ուժային սցենարների շուրջ բաց խոսակցություն։ Լեռնային Ղարաբաղը արդեն 7 ամիս է՝ փաստացի շրջափակված է։ Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմը այլևս չի գործում։ Նույնիսկ եթե միջանցքը ապաշրջափակվի, այն այլևս գտնվելու է ադրբեջանցի սահմանապահների լիակատար վերահսկողության ներքո։ Վերջին մեկ ամսվա ընթացքում դեպի Ղարաբաղ նույնիսկ հումանիտար մատակարարումներն են դադարեցվել։ Սննդի պաշարները արդեն սպառվում են։ Ամիսներ շարունակ ո՛չ գազ է մատակարարվում, ո՛չ էլեկտրաէներգիա։ Ղարաբաղի հայկական հատվածը փաստացի սնուցվում է Սարսանգի ջրամբարից արտադրվող էլեկտրականության հաշվին․ ջրամբարը գրեթե ցամաքել է, և եթե այսպես շարունակվի՝ ձմռանը նաև լուրջ էներգետիկ ճգնաժամ է լինելու։ Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը, կարծես, բանակցություններից հետո վերականգնվել է։ Ղարաբաղում ստեղծված իրավիճակին փորձում են դիմակայել «համաժողովրդական շարժմամբ»։ Վերջին շրջանում տարբեր խմբեր պահանջում էին, որ իշխանությունը կոնկրետ քայլերի դիմի։ Այդ պահանջներին ընդառաջելով՝ Ղարաբաղի կառավարությունը փողոցային ակցիաներ է սկսել։ Ստեփանակերտի կենտրոնում և խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում վրանային ճամբարներ են։ աշխարհաքաղաքական իմպոտենցիա, ձևափոխված ստատուս-քվո Տիգրան Գրիգորյանը համարում է, որ սա ավելի շուտ հուսահատության ակտ է, քան քաղաքական կոնկրետ ծրագիր․ «Ակցիաների պրակտիկ նշանակությունը, պրակտիկ օգուտը պարզ չէ»։ Ադրբեջանի վրա ճնշում գործադրել այսպես չի լինի, ցուցարարները, հավանաբար, փորձում են գոնե միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել։ Քննադատության հիմնական առարկան Երևանն է և Մոսկվան (Երևանը՝ զիջումների/սխալ արտաքին քաղաքականության/ոչ բավարար ջանքերի և այլն, Մոսկվան՝ ստանձնած պարտականությունները չկատարելու/ անգործության/ ադրբեջանական կողմին անուղղակի սատարելու համար)։ «Խաղաղապահ զորախմբից դժգոհությունը Ղարաբաղում աճում է։ Տեղացիները տեսնում են՝ ինչպես են խաղաղապահները իրենց համար սնունդ մատակարարում օդային ճանապարհով, բայց տեղի բնակչությանը ոչինչ չի հասնում։ Լաչինի միջանցքն ապաշրջափակելուն ուղղված ակտիվ գործողություններ նրանց կողմից չկան։ Հասկանալի է, որ նման հարցերը լուծվում են քաղաքական մակարդակում, հազիվ թե խաղաղապահները տեղում միջանցքը բացելու համար ինչ-որ բան կարողանան անել, բայց բնակչության վրա այդ բացասական ազդեցությունները կան և դժգոհությունն աճում է։ Այս գործողություններով, այո, կարելի է ասել՝ փորձ է արվում նաև որոշակի ուղերձ հղել Մոսկվային․ եթե դուք քայլեր չձեռնարկեք, բնակչությունը, որը ավանդապես ռուսամետ է համարվել, ձեզ ընկալելու է որպես շրջափակման մեղսակից», - նշել է Գրիգորյանը։ Բրյուսելյան բանակցությունների ֆոնին ՌԴ ԱԳՆ տարածած հաղորադգրությունը Ստեփանակերտում ներկայացրել են որպես պայքարի առաջին արդյունք։ Չնայած ռուսական կողմի ուղարձները, կարծես, ուղղված են ավելի շուտ Երևանին, քան թե Բաքվին։ Նախաբանում Մոսկվան անուղղակիորեն մեղադրում է Երևանին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը նաև Լեռնային Ղարաբաղն է ներառում, ճանաչելու մեջ։ Այս ճանաչումը Արևմուտքը ձևակերպում է որպես բանակցային աննախադեպ առաջընթաց, Ռուսաստանը հայտարարում, թե այն արմատապես փոխել է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիմքերը, և դրան հաջորդած իրադարձությունների մեղքը երրորդ երկրի վրա բարդելու փորձեր այլևս չպետք է լինեն։ «Սա, իհարկե, բավականին թույլ արդարացում է սեփական աշխարհաքաղաքական իմպոտենտության համար՝ Մոսկվայի ազդեցությունը տեղում նվազել է, շահերը փոխվել են, այժմ փորձ է արվում պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա», - մեկնաբանել է Գրիգորյանը։ Ամիսներ առաջ Ռուսաստանը խաղաղության պայմանագրի սեփական նախագիծն էր ներկայացրել, հիմքում Ղարաբաղի կարգավիճակն ապագային թողնելու առաջարկն էր։ Հայաստանը սրան միանգամայն աջակցել էր, Ադրբեջանը՝ կտրականապես մերժել։ Հետագայում այս առաջարկը, ըստ էության, բանակցային հիմք անգամ չի դարձել։ Հայաստանցի քաղաքագետի համոզմամբ, Մոսկվայի ռազմավարական նպատակները, ամեն դեպքում, չեն փոխվել․ «Չեմ կարծում, որ Ռուսաստանը շահագրգռված է Ղարաբաղի հարցի քաղաքական լուծմամբ։ Ռուսաստանում ռազմավարական նպատակ է մնում ստատուս-քվոյի պահպանումը, չնայած, ինչպես տեսնում ենք, այդ ստատուս-քվոն վերջին ամիսներին արդեն իսկ բավականաչափ փոխվել է»։ «Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մյուս հատվածները ինձ համար ավելի հետաքրքիր էին։ Խոսվում էր այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել միջազգային հանրության՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնմանը ուղղված ջանքերին։ Եթե սա համեմանտենք հայտարարությունների հետ, որոնք մի քանի շաբաթ առաջ են արվել, երբ, օրինակ, ամերիկյան կողմը փորձում էր երրորդ երկրում կազմակերպել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումը, ապա այն ժամանակ Մոսկվան խոսում էր Լեռնային Ղարաբաղում արևմտյան ինչ-որ բացասական ազդեցության մասին՝ համարյա թե, որ ամերիկյան կողմը շանտաժի է ենթարկում Ստեփանակերտին, որպեսզի ստիպի մասնակցել այդ բանակցություններին։ Այժմ խոսվում է արդեն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել միջազգային համայնքի ջանքերին։ Կարելի է ենթադրել, որ միջնորդների միջև, այնուամենայնիվ, ինչ-որ կուլիսային երկխոսություն կա, հատկապես Լաչինի միջանցքի վերաբացման հարցում, այսինքն կա ինչ-որ նվազագույն փոխըմբռնում և դիրքորոշումների նվազագույն ընդհանրություն», - նույն աղբյուրի հետ զրույցում նշել է հայաստանցի քաղաքագետը։ Ռուսական կողմի հայտարարության վերջին պարբերությունն էլ նվիրված է Ադրբեջանին․ նկարագրելով Ղարաբաղում ստեղծված հումանիտար վիճակը, Մոսկվան պահանջել է անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Ադրբեջանը անմիջապես արձագանքել է հայտարարությունը՝ հայտարարելով, թե այն «թյուրիմացություն և տարակուսանք է առաջացնում»։ «ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ի աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության («Ղարաբաղի շրջանը» ներառյալ) ելույթներին։ Անընդունելի է ՌԴ ԱԳՆ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեկնաբանելը և դա պայմանավորելն այն համատեքստում, որ շուրջ 30 տարի «մեր տարածքները օկուպացրած» Հայաստանի վարչապետը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս», - գրել է պաշտոնական Բաքուն։ ի՞նչ անել․ առաջարկներ Ղարաբաղից Չնայած Ղարաբաղի իշխանության և ընդդիմադիր մի քանի խմբերի նախաձեռնած բողոքի ցույցերը «համաժողովրդական շարժում են» ներկայացնում, քաղաքական տարաձայնությունները չճանաչված հանրապետությունում վերջին ամիսներին իրապես սրվել են։ Գործող նախագահ Արայիկ Հարությունյանի իշխանությունը և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ընդդիմությունը մերժում է թե՛ Բաքվի հետ չմիջնորդավորված բանակցությունների առաջարկը, թե՛ ինտեգրացիոն օրակարգը։ Խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարար, նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը, մինչ այդ, պնդում է, որ իշխանությունը խուսափում է իրականությանն առերեսվելուց և պատասխանատվություն ստանձնելուց՝ նախընտրելով հայրենասիրական ճառեր ասել և ոչինչ չանել։ Նա առաջարկում է գնալ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների, փորձել փոխվստահության մթնոլորտ հաստատել և ուղիղ քննարկել ծագած հարցերը։ Սամվել Բաբայանի աջակիցները, դատելով սոցցանցային գրառումներից, «համաժողովրդական շարժմանը» չեն միացել․ պետական պաշտոնյաներին նրանք քննադատում են ցուցադրական ակտիվիստություն անելու և պետությունը վերջնականապես ապամոնտաժելու մեջ։ Շարժմանը միացած արտախորհրդարանական ընդդիմադիր խմբերից որոշները՝ Արցախի հեղափոխական կուսակցությունը, Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժումը և այլն, իշխանություններին այժմ մեղադրում են ցույցերը լճացնելու մեջ։ Նրանք առաջարկում են շրջափակել ռուսական զորախմբի օդանավակայանը, որով խաղաղապահները սնունդ են մատակարարում իրենց իրենց համար, և խաղաղ ցույցով շարժվել դեպի Հակարիի կամուրջ՝ ադրբեջանական անցակետ։ Այս պահանջներին շարժման պաշտոնական հարթակը հրապարակավ չի արձագանքում։