Աներոջը սպանած նախկին ոստիկանին կալանավորեցին․ կինը թաքնվում էր
Աներոջ սպանության մեջ մեղադրվող Տեր-Եսայանը այսօր կալանավորվել է․ 2 տարի հոգեբուժարանում մնալուց հետո նա ազատվել էր և սկսել հետապնդել կնոջը․․․
«Կով խոստանալու և չնվիրելու արարքը որակվել է որպես թրաֆիքինգ»․ փաստաբան
«Արփի լիճ» պարկի նախկին տնօրեն Արա Պետրոսյանը մեղադրվում է թրաֆիքինգի մեջ։ Ըստ մեղադրանքի, նա ստրկացրել է․․․
Բանակցություններին ընդառաջ Ալիևը սպառնում է, Լաչինը՝ փակվում բետոնով
Ղարաբաղում պաշարված հայերը, ըստ Բայրամովի, «բավարար չափով արդեն պաշտպանված են»
Խոշտանգված Առաքելյանի ծիտիկներ․ «Արգիշտի Քյարամյանը զղջացել է»
ՀԱԿ նախկին ակտիվիստը պնդում է, որ ՔԿ պետն և երևանյան վարչության աշխատակիցները ծեծել են իրեն, էլեկտրահարել և տանջել սառը ջրով․․․
Հետխորհրդային տարածքի պատանդները
Թե ինչու Թաթարստանը չդարձավ Չեչնիա, իսկ Ջավախեթին՝ Ղարաբաղ, տրամաբանական բացատրություն չունի և չի ունենա
Ինչու է մեր հողը օկուպացվել. մարդկանց ջարդում են Գետաբեկում
«․․․oդի փոխարեն թույն ենք շնչում, օկուպացրել են մեր արոտահողերը, մեզ ծեծում են մեր հողի վրա․․․»
Համբերատար եղեք․ Եհովայի վկաների հավաքը 3-րդ մասում
Զորամասի բուժկետում կա զինվորական հագուստով դի. մնացածը` սուտ է
Ղարաբաղի հայերը չեն ցանկանում ներքին հարց լինել
Վերաինտեգրման հրավերը դեռ ուժի մեջ է՝ հայտարարում են Բաքվից․ Փաշինյանը տեսական լուծումներ է առաջարկում
Համբերատար եղեք․ Եհովայի վկաների հավաքը 3-րդ մասում
Քովիդ-19 համավարակով պայմանավորված Եհովայի վկաների համաժողովները 3 տարի անցկացվում էին առցանց։ 2023 թվականի՝ Համբերատար եղեք խորագրով հավաքի համար կազմակերպությունը վարձակալել էր Ալաշկերտ ֆուտբոլային ակումբի մարզադաշտը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի 3-րդ մաս թաղամասում։ Մոտ երկու տասնյակ երիտասարդ տղամարդիկ, երեք կանայք և երեխաներ ոստիկանության հետ համագործակցող լրագրող Գագիկ Շամշյանի օգնությամբ փորձում էին խանգարել միջոցառումը։ Նրանք 15 հազար մարդկանց անունից բողոքում էին բարձր երաժշտությունից և ավելի բարձ երաժշտություն միացնում, քարեր և ձվեր նետում մարզադաշտի պարսպից այն կողմ։ Եհովայի վկաներին փորձում էին խանգարել մասնավորապես տերունական աղոթքի, Յուրի Շատունովի, Արամ Աստարյանի ձայնագրություններով և այլ տեսակի աղմուկով։ Կատարվածի վերաբերյալ Epress.am-ը զրուցել է կրոնական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Իսպիրյանի հետ, ում տրամադրած տեսանյութերը օգտագործվել են այս վիդեոյում։
20 տարով դատապարտված ադրբեջանցի զինվորը կարող է փոխանակվել
Քիչ առաջ Կապանի դատարանում հրապարակվել է ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի դատավճիռը։ Նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Ադրբեջանցի զինվորը մեղավոր է ճանաչվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանության համար։ Ապրիլի 10-ին ադրբեջանցի ժամկետային զինծառայողներ Ագշին Բաբիրովը ու Հուսեյն Ախունդովը հատել էին Նախիջևանը սահմանը և ոտքով հասել մինչև Սիսիանի Բնունիս գյուղ (սահմանից մոտ 20կմ հեռավորության վրա է գտնվում)։ Նրանց նկատել և բռնել էին գյուղացիները։ Ախունդովին հաջողվել էր փախչել։ Բաբիրովը հարցաքննվել և պատմել էր, որ ծառայակցի հետ փախուստի է դիմել մյուս համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով, Հայաստանում հայտնվելուց հետո Ախունդովը փոշմանել է և փորձել վերադառնալ։ Մինչ իրավապահները փնտրում էին նրան, հաղորդվեց, որ պղնձամոլիբդենային կոմբինատի պահակակետում սպանվել է 56-ամյա անվտանգության աշխատակիցը։ Հետագա նախաքննության ընթացքում պարզվել է, որ պահակին սպանել է փախուստի դիմած Հուսեյն Ախունդովը։ Ըստ ԱԱԾ-ի, ապրիլի 12-ին նա հասել է Կապանի Շղարշիկ թաղամաս, սպանել պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին, գողացել նրա հեռախոսը, փորձել առևանգել նաև մեքենան։ Ադրբեջանցի զինծառայողը, ըստ այս վարկածի, ցանկացել է հատել Հայաստանի սահմանն ու անցնել Իրան։ Ապրիլի 13-ին նրան հայտնաբերել են մի խումբ կապանցիներ։ Մինչ այդ Ախունդովը հասցրել է ֆեյսբուքյան հեռարձակմամբ դիմել հայրենակիցներին՝ հավաստիացրել է, որ ինքը դավաճան չէ, և խոսել «հայերի արյունը թափելու» մասին։ Հուսեյն Ախունդովն այսօր դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ սպանության, պետական սահմանն ապօրինի հատելու և ապօրինի հրազեն տեղափոխելու համար։ Ագշին Բաբիրովի դատավճիռը հրապարակվել էր դեռևս մայիսի 9-ին․ Կապանի դատարանը նրան 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել պետական սահմանն ապօրինի հատելու և ապօրինի հրազեն տեղափոխելու համար։ Պաշտոնական Բաքուն մինչ այդ հայտարարել էր, թե զինվորները մոլորվել են վատ եղանակի պատճառով, և պահանջել վերադարձնել նրանց։ Արդեն մայիսի վերջին Կապանի Շիկհաող գյուղի տարածքում՝ դիրքեր տանող ճանապարհից, անհետացել էին Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը։ Ըստ հայկական կողմի, ադրբեջանական զինված խումբը հատել է Հայաստանի սահմանը և առևանգել նրանց։ «Դիվերսիոն ներթափանցման մասին Բաքվի պնդումները բացարձակ սուտ են», - հայտարարել էր Հայաստանի ՊՆ-ն։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ հայաստանցի երկու զինծառայողներին առևանգել են Բաբիրովի և Ախունդովի հետ փոխանակելու համար։ Բաքվի բանտերում այժմ 35 հայ (ռազմա)գերի է պահվում։ Հայաստանի դատախազը չի բացառել հնարավոր փոխանակումը․ «Մինչդատական վրույթում արտահանձնում չի կարելի և չի լինում, արտահանձնումները լինում են միայն դատապարտված անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում»:
Կալանավորը ինքնասպանվել է մենախցում․ ՔԿԾ
1979թ. ծնված, ՀՀ քր. օր.-ի 166հ. 2մ. 1կ. մեղադրվող Վ.Ղ.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում: