2026 թ. մայիս 29, ուրբաթ
Սև լճի մոտ սադրանք է, շարունակում ենք բանակցել․ վարչապետ

Սև լճի մոտ սադրանք է, շարունակում ենք բանակցել․ վարչապետ

Երեկվանից Սև լճի հատվածում իրադրության էական փոփոխություն չկա։ Իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն և բախում չկա․․․

Միլիտարիստները շարունակում են օրակարգ թելադրել Գազայում

Միլիտարիստները շարունակում են օրակարգ թելադրել Գազայում

Գազայում զոհվել է 56 Նարդ

Գազպրոմցիք Քոչարյանի հանրահավաքում և շաբաթվա այլ լուրերը

- կներես, որ սենց չոր ու ցամաք գնում եմ, Վահեի ծնունդը գերությունից հետո, ոնց են գերի ընկել, դրոշ վառոցի․․․

Հարավում հանգիստ է, Բաքուն բան է ցուցադրում․ Քոչարյան

Հարավում հանգիստ է, Բաքուն բան է ցուցադրում․ Քոչարյան

Սյունիքում սահմանային միջադեպի առնչությամբ տեղի են ունենում բանակցություններ՝ այդ թվում ռուսական կողմի ներկայացուցչի ներգրավվածությամբ. կրակոցներ չեն եղել, վիրավորներ չկան, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Ադրբեջանցիները՝ 1974 թվականի քարտեզ ձեռքներին, եկել ինչ-որ բարձունքի վրա, ասում են, թե սա իրենցն է: Բնականաբար, դա չի կարող վերածվել լարվածության, որովհետև հրադադարի ռեժիմը, նաև Հայաստանի պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են լրիվ այլ փաստաթղթերի և այլ պայմանագրերի շրջանակում: Այս հարցն առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով», - ասել է Քոչարյանը և հավելել․ «Այդ դիրքն այնպիսի դիրք է, որ ընդամենը զինվորական մեկ փոքր գործողության արդյունքում իրենք կհայտնվեն շրջափակման մեջ: Բնականաբար, դա չի կարող վերածվել լարվածության, որովհետև հրադադարի ռեժիմը և պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են այլ փաստաթղթերի և այլ պայմանագրերի շրջանակում: Ասում են՝ առաջ են եկել 3 կմ, 5 կմ... ընդամենը մի դիրք է, մի բարձունք է այդտեղ, ընդ որում՝ չպահպանվող: Այդպիսի դիրքային բարձունքներ ամեն տեղ կան, դեռ սահմանային այս խնդիրները հստակեցված չեն, մինչև որ վերջնականապես պետական սահմանի հետ կապված հարցերը ինչ-որ պայմանագրով կլուծվեն: Հիմա գնում են այդ հստակեցումները, ճշտումները, բայց դրանց մեջ մենք էսպիսի գործողություններով կարող ենք հասնել նրան, որ հրադադարի ռեժիմի հետ կապված խնդիր առաջացնենք»։ Ըստ նրա, Ադրբեջանի նման գործողությունները քաղաքական կոմպոնենտ են պարունակում, որի նպատակը, ի թիվս այլի, Հայաստանի ներքաղաքական կյանքում լարվածություն առաջացնելն է: Պաշտոնյայի համոզմամբ՝ Բաքուն նաև ցանկանում է ցույց տալ, որ Ռուսաստանի ներկայությունը հրադադարի ռեժիմում այդքան էլ ցանկալի չէ։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում ․ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո, ըստ ՊՆ-ի, ադրբեջանական զինվորականներն այդ աշխատանքները դադարեցրել են։

Գլաձոր համայնքում հերթական անգամ մերժեցին հանքարդյունահանումը

Գլաձոր համայնքում հերթական անգամ մերժեցին հանքարդյունահանումը

2018-2019թթ նմանատիպ հանրագրեր և որոշումներ կայացվել են նաև Նոյեմբերյան, Ջերմուկ, Եղեգնաձոր, Արենի և Մալիշկա համայնքներում․․․

Պաղեստինում և Իսրայելում սպանությունները չեն դադարում

Պաղեստինում և Իսրայելում սպանությունները չեն դադարում

Զոհվել է ավելի քան 45 մարդ

Սյունիքում բանակցում են, մարտեր չկան․ ՊՆ

Վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում․․․

Բաքուն չի հստակեցնում գերիներին առաջադրված մեղադրանքները

Բաքուն չի հստակեցնում գերիներին առաջադրված մեղադրանքները

- Մյուս ահաբեկիչների դեմ քրեական գործերը մոտենում են ավարտին, որի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացնենք․․․

Գրիչներ չեն լինի, տեսախցիկներ կլինեն․ Մուկուչյանը՝ գալիք ընտրությունների մասին

Գրիչներ չեն լինի, տեսախցիկներ կլինեն․ Մուկուչյանը՝ գալիք ընտրությունների մասին

Քարոզարշավը կմեկնարի հունիսի 7-ին, Ցուցակները կհրապարակվեն մինչև հունիսի 3-ը...

Մոսկվան հույս ունի, որ Երևանը կարագացնի ականների քարտեզների տրամադրումը

Մոսկվան հույս ունի, որ Երևանը կարագացնի ականների քարտեզների տրամադրումը

Ռուսաստանը կողմ է պատերազմից հետո ծագած մարդասիրական բոլոր հարցերի հնարավորինս արագ կարգավորմանը․․․

Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել են աշակերտներ և մեկ ուսուցիչ

Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել են աշակերտներ և մեկ ուսուցիչ

Զոհված երեխաներից երկուսը մահացել են դասարանի պատուհանից դուրս ցատկելու պատճառով։․․․

Ազգային ժողովն արձակվել է ընտրություններին ընդառաջ

Ազգային ժողովն արձակվել է ընտրություններին ընդառաջ

Փաշինյանն արդեն երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ։