2026 թ. մայիս 29, ուրբաթ
Ազգային ժողովը չի մոռացել, որ Ծառուկյանը բիզնես է անում

Ազգային ժողովը չի մոռացել, որ Ծառուկյանը բիզնես է անում

Ազգային ժողովի խորհուրդը դռնփակ նիստում քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու առաջարկը: Նախաձեռնության համար հիմք է հանդիսացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի(ԿԿՀ)՝ հոկտեմբերի 26-ի եզրակացությունը («Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին»), որով Հանձնաժողովը հաստատել է՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խախտել է Սահմանադրության 95 հոդվածը։ Նշված հոդվածի համաձայն՝ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Հաձնաժողովի եզրակացության համաձայն՝ Ծառուկյանը՝ լինելով պատգամավոր, միաժամանակ զբաղվել է նաև իր բիզնես կայսրության կառավարմամբ։ ԿԿՀ-ն ուսումնասիրել է 2003-ից պատգամավորական մանդատ ունեցող Ծառուկյանի բիզնես-գործունեությունը։ Գնահատվել են, սակայն, միայն 2020 թվականի գործարքները։ Հանձնաժողովը հավաստել է` 2017 թվականից իր բիզնեսները հավատարմագրային կառավարման հանձնած Ծառուկյանը տարբեր ժամանակներում հանդես է եկել հենց գործարարի դիրքերից։ 2018 թվականին, օրինակ, նա ստորագրել է «ԿՈՏԱՅՔ» գարեջրի գործարանի կանոնադրության փոփոխությունը, 2020-ին՝ հավատարմագրային կառավարիչի փոխարեն կնքել աշխատանքային պայմանագրի փոփոխություններ և այլն։ Նոյեմբերի 16-ին ԱԺ խորհուրդն այս հարցով առաջին նիստն էր հրավիրել, որը Գագիկ Ծառուկյանը բացակայության պատճառով, սակայն, չէր կայացել: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` երկրորդ նիստին նրա ներկայությունն այլևս պարտադիր չէ, խորհուրդը կարող է հարցը քննարկել նաև պատգամավորի բացակայության պայմաններում: ԱԺ խորհրդի կազմում են ԱԺ նախագահությունը, մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները: Ներկա է նաև Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը: Ինքը՝ Ծառուկյանը, բացակայում է (ԱԺ նիստերին բացակայելը Գագիկ Ծառուկյանի համար օրինաչափություն է․ 2012-2020 թվականների ընթացքում խորհրդարանի քվեարկությունների մոտ 82 տոկոսից ընդդիմադիր խմբակցության ղեկավարը բացակա է ստացել)։ Հավանություն ստանալու պարագայում որոշումը կուղարկվի Սահմանադրական դատարան․ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցը կքննվի Բարձր դատարանի կողմից։ Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, մեղադրվում է նաև ՔրՕրի 154.2 հոդվածի՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։ Հունիսի 16-ին նա զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից․ ԱԺ-ն համաձայնություն է տվել նաև նրան ազատությունից զրկելու միջնորդությանը։ Սեպտեմբերի 25-ին Ծառուկյանը կալանավորվել է, հոկտեմբերի 22-ին՝ ազատ արձակվել 100 միլիոն դրամ գրավի դիմաց: Ծառուկյանը, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով,  բաժնեմասեր ունի ավելի քան 54 ընկերությունում։ 2003 թվականին, երբ նա առաջին անգամ պատգամավոր է ընտրվել, բաժնետեր է եղել ընդամենը 5 առևտրային կազմակերպությունում։ 2019 թվականին կազմակերպությունների թիվն ավելացել է ավելի քան 10 անգամ։ 2011-2019 թվականներին, ըստ հայտարարագրերի, այդ կազմակերպություններից որպես եկամուտ Ծառուկյանը ստացել է մոտ 24 միլիարդ դրամ շահաբաժին։ 2018 թվականի հեղափոխությունից և արտահերթ ընտրություններից հետո «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը բարձրացրել էր նույն հիմքով Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը․ հրապարակային ապացույցների հիման վրա՝ կուսակցության առաջնորդ Սուրեն Սահակյանը դիմել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Գործընթացն այն ժամանակ, ճիշտ է, արագորեն սառեցվել էր։

Ռազմաճակատից վերադարձածներից շատերը դեռևս չեն հանձնել իրենց մոտ գտնվող զենքը

Ռազմաճակատից վերադարձածներից շատերը դեռևս չեն հանձնել իրենց մոտ գտնվող զենքը

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, բազմաթիվ քաղաքացիներ սահմանված կարգով ստացել․․․

Զոհվածների և վիրավորների հարազատները սկսել են ֆինանսական հատուցումներ ստանալ

Զոհվածների և վիրավորների հարազատները սկսել են ֆինանսական հատուցումներ ստանալ

Հիմնադրամի բեռը շեշտակի աճել է․ հավանական է, որ 1000 դրամները առաջիկայում դառնան 3000 դրամ․․․

Ադրբեջանում գերության մեջ հայտնվածների թվում կան նաև քաղաքացիական անձինք

Ադրբեջանում գերության մեջ հայտնվածների թվում կան նաև քաղաքացիական անձինք

«Մենք Եվրոպական դատարան դիմում ենք հրատապ միջոց կիրառելու պահանջով այն բոլոր դեպքերում, երբ ունենք նվազագույն շեմը․․․

Նոր ապաստարաններ դպրոցներում և սահմանապահ գյուղերում

Նոր ապաստարաններ դպրոցներում և սահմանապահ գյուղերում

Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ 9 համայնքների դպրոցներ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակում կստանան դրամաշնորհ՝ անվտանգության ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում՝ ապաստարանների բարեկարգման, անվտանգության պատի կառուցման և այլ նպատակներով։ ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ յուրաքանչյուր դպրոցի կտրամադրվի առավելագույնը 2 մլն 372 հազար 200 դրամ։ Ծրագիրը մեկնարկել է 2019-ին։ Անցյալ տարի հանրապետության 6 դպրոցների տրամադրվել է 13 մլն 589 հազար 800 դրամ։ 2020-ին նախատեսվել է հատկացնել ավելի քան 23 մլն դրամ։ Նախատեսվում էր, որ դրամաշնորհ կստանա 10 դպրոց, բայց մրցույթի պայմաններին բավարարել է դպրոցներից 9-ը միայն։ Ծրագիրը շարունակվելու է նաև 2021 թվականին։ Նախօրերինա ապաստարանաշինության մասին հաղորդել էր նաև Տավուշի մարզպետարանը․ մարզի 4 սահմանապահ գյուղերում 4 նոր ռմբաստարան է կառուցվել։ «Տավուշի մարզպետարանի և «Պահապան» հիմնադրամի համագործակցության արդյունքում ստեղծվում են անվտանգ վայրեր և թաքստոցներ, որոնք ամուր ու լիարժեք պաշտպանություն կարող են դառնալ հակառակորդի հնարավոր օդային և հրետանու հարվածներից», - ասված էր մարզպետարանի տարածած հայտարարությունում: Ապաստարանների կառուցումը սահմանապահ համայնքներում կշարունակվի:

Անհետ կորածների հարազատները հայկական պաշտոնյաներից հույսները կտրել են

Անհետ կորածների հարազատները հայկական պաշտոնյաներից հույսները կտրել են

Մարմինները գտնելու անհատական և տևական ջանքերը մնում են հիմնականում անարդյունք։ Պաշտոնական աղբյուրները մինչ այժմ․․․

Գործարարների հետ հանդիպումները վարչապետն սկսել է Գռզոյից և Լֆիկից

Գործարարների հետ հանդիպումները վարչապետն սկսել է Գռզոյից և Լֆիկից

Ըստ պաշտոնական հաղորդագրության, վարչապետը նրանց հետ քննարկում էր տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցերը...

Եվրադատարանը բավարարել է գերիների պաշտպանության գործով դիմումները

Եվրադատարանը բավարարել է գերիների պաշտպանության գործով դիմումները

Սամվել Ասատրյանը, Արսեն Կարապետյանը, Նորիկ Արաքելյանը, Գեղամ Էլիբեկյանը, Վահե Աբրահամյանը, Հովսեփ Սահակյանը, Սամվել Քաստակցյանը...

Պուտինը վստահ է՝ ԼՂ հակամարտությունն այլևս ավարտված է

Պուտինը վստահ է՝ ԼՂ հակամարտությունն այլևս ավարտված է

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս ավարտված է, հայտարարել է Պուտինը․․․

ՍԴ-ն կասեցրել է ռազմական դրությանը վերաբերող որոշ դրույթներ

ՍԴ-ն կասեցրել է ռազմական դրությանը վերաբերող որոշ դրույթներ

Վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է․․․

Ռիտա Սարգսյանը մահացել է

Ռիտա Սարգսյանը մահացել է

Ռիտա Սարգսյանի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։ Նոյեմբերի 16-ին նա ծայրահեղ...

Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են Ղարաբաղում էլեկտրամատակարարման խնդիրները

Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են Ղարաբաղում էլեկտրամատակարարման խնդիրները

Այսօրվանից, ինչպես հայտնի է, Ռուսաստանի կառավարության Ղարաբաղում տեղակայված հումանիտար կենտրոնը սկսել է իր աշխատանքը․․․