9 տարվա ազատազրկման դատապարտված ծրագրավորող Հայկ Կյուրեղյանը 3 օր է հացադուլի մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը։ Հացադուլի պատճառների և Կյուրեղյանի վիճակի մասին, սակայն, տեղեկություն չի տալիս։
«Առայժմ միայն կարող եմ ասել, որ պահանջները կապված են Սերժ Սարգսյանի անվան հետ», -գրել է Արմենակ Կյուրեղյանը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ: Կյուրեղյանը պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին։